Ռազմական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության ներուժ կա. կցորդ
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական տեխնոլոգիաների, խաղաղապահ առաքելությունների ոլորտում համագործակցության զարգացման զգալի ներուժ կա։ Այս հայտարարությունն արել է Հայաստանում Չինաստանի դեսպանատան ռազմական կցորդ Ան Ցյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
«Համագործակցության ներուժ կա, այդ թվում ՝ ռազմական տեխնոլոգիաների ոլորտում, չնայած այս և այլ ուղղությունները նոր են և դեռ զարգանում են։ Ակնկալում եմ հաջող փոխգործակցություն, և միասին կհասնենք խաղաղության»,- ասել է կցորդը։
Լրատվամիջոցը նշում է, որ դիվանագետն ընդգծել է, որ և՛ Հայաստանը, և՛ Չինաստանը մշակույթի ու պատմության առումով շատ ընդհանրություններ ունեն, երկու երկրներն էլ անցել են դժվար փորձությունների միջով և կարողացել են հաղթահարել դրանք:
Կցորդը ճակատագրերի նմանությունը հիմք է համարում փոխգործակցության զարգացման համար, այդ թվում ՝ ռազմական ոլորտում։ Միաժամանակ նշում է, որ դեռ շատ անելիք կա, բայց ինքը պատրաստ է ջանքեր գործադրել այդ գործընկերությունը զարգացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Փալոնը՝ Վաշինգտոնի՝ Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրման ձգձգման մասին
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կրկին դեմ է արտահայտվել Վաշինգտոնի կողմից Բաքվին ռազմական աջակցության տրամադրմանը՝ հաշվի առ...
Արձանագրեցին, որ սովամահ ենք լինում, շնորհակալ ենք, բայց դրանից ի՞նչ է փոխվում․ Բաբայանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի մասին
ՄԱԿ-ի Անվտանգություն խորհուրդը պետք է հստակ բանաձև ընդունի, որովհետեւ ուղղակի հայտարարությունները ոչինչ չեն փոխի։ Այս մա...
«Ձեղնահարկերի խայտաբղետ կառուցումն այլևս պետք է դադարեցնել». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարանն անվավեր է ճանաչել Թումանյան 39 հասցեի բազմաբնակարան շենքում մանսարդային հարկ կառուցելու շինթույլտվ...
Դավիթ Բաբայանն՝ Աղդամի ճանապարհը Բերձորի միջանցքին փոխարինելու մասին
Արայիկ Հարությունյանի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը չի մասնակցել Անվտանգությ...