Արձանագրեցին, որ սովամահ ենք լինում, շնորհակալ ենք, բայց դրանից ի՞նչ է փոխվում․ Բաբայանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի մասին
ՄԱԿ-ի Անվտանգություն խորհուրդը պետք է հստակ բանաձև ընդունի, որովհետեւ ուղղակի հայտարարությունները ոչինչ չեն փոխի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
«Հակառակ դեպքում սա կլինի Ադրբեջանի համար իրական հաղթանակ։ Հնչած գնահատականներով արցախցիների խնդիրները չեն լուծվում, անվտանգությունը չի ապահովվում, ցեղասպանության վտանգը չի անհետանում։ Պետք է սպասենք՝ ինչ բանաձև են ընդունում կամ որոշում, թե՝ ամեն ինչ այսքանով եզրափակվելու է՝ դառնալով հերթական անարդյունավետ հանդիպումը։
Պետք է աշխատանք տարվի, որ կոնկրետ արդյունք լինի, որոշների վրա ազդեն, թե չէ այս պատվիրակությունը լավ խոսեց, մյուսը՝ ոչ, հետո՞, ի՞նչ փոխվեց։ Եթե այսպես շարունակվի, Արցախը ստիպված կլինի դիմել կտրուկ քայլերի, բա սովամահ լինե՞նք։ Կամ պետք է մնանք, պայքարենք կամ թքենք ու դուրս գանք։ Արձանագրեցին, որ սովամահ ենք լինում, շնորհակալ ենք, բայց դրանից ինչ է փոխվո՞ւմ»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ երեկ՝ օգոստոսի 16-ին, տեղի ունեցավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստը, որը հրավիրվել էր Հայաստանի պահանջով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ռազմական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության ներուժ կա. կցորդ
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական տեխնոլոգիաների, խաղաղապահ առաքելությունների ոլորտում համագործակցության զարգացման զգա...
Փալոնը՝ Վաշինգտոնի՝ Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրման ձգձգման մասին
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կրկին դեմ է արտահայտվել Վաշինգտոնի կողմից Բաքվին ռազմական աջակցության տրամադրմանը՝ հաշվի առ...
«Ձեղնահարկերի խայտաբղետ կառուցումն այլևս պետք է դադարեցնել». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարանն անվավեր է ճանաչել Թումանյան 39 հասցեի բազմաբնակարան շենքում մանսարդային հարկ կառուցելու շինթույլտվ...
Դավիթ Բաբայանն՝ Աղդամի ճանապարհը Բերձորի միջանցքին փոխարինելու մասին
Արայիկ Հարությունյանի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը չի մասնակցել Անվտանգությ...