ՄԱԿ ԱԽ–ում քննարկում են Արցախում հումանիտար ճգնաժամը
Ինչպես արդեն հայտնել էինք, Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ ԱԽ նիստը, որի ժամանակ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամն ու ստեղծված իրավիճակը:
Ստորև ներկայացնում ենք ԱԽ նիստում հնչած հայտարարություններից մի քանիսը.
ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ - 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը խաղաղության կառուցման ճանապարհային քարտեզ է։
ՄԱԿ-ում Ճապոնիայի ներկայացուցիչ - Մենք վերահաստատում ենք, որ իրավունքի գերիշխանությունը պետք է հաստատվի, և դա մեր մնայուն դիրքորոշումն է։
Ցանկացած պետություն պարտավոր է միջազգային իրավունքի նորմերին հետևել, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին։
ՄԱԿ-ում Ալբանիայի ներկայացուցիչ - Մինչ կողմերից յուրաքանչյուրը իր նարատիվն է ներկայացնում, ակնառու է մեկ բան` խորը անվստահություն կողմերի միջև։
ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ - Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են, և նրանց հիմնարար շահերից է բխում գտնելու ընդհանուր անվտանգության և զարգացման ուղին համագործակցության միջոցով։
ՄԱԿ-ում Շվեյցարիայի ներկայացուցիչ - ԼՂ-ում իրավիճակը ծայրահեղ ծանր է և պետք է լուծվի անհապաղ։ Կոչ ենք անում կողմերին հավատարիմ մնալ իրենց հանձնառություններին։
Կոչ ենք անում գտնել հումանիտար կոնսենսուս։
ՄԱԿ-ում Մալթայի ներկայացուցիչ - Մալթան կոչ է անում անհապաղ և առանց նախապայմանների վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը։ Աղդամը չի կարող լինել Լաչինի միջանցքին այլընտրանք:
ՄԱԿ-ում ԱՄԷ-ի ներկայացուցիչ – ԱՄԷ-ն ընդգծում է, որ մարդասիրական անհրաժեշտ օգնությունը պետք է հասանելի դարձնել մարդկանց։
ՄԱԿ–ում Մոզամբիկի ներկայացուցիչ - 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը պետք է հետևել: ՀԱԱԳԱ-ի որոշումը պետք է կատարվի, որ երկարատև խաղաղություն լինի:
ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության ներկայացուցիչ - Արդարադատության միջազգային դատարանը վճռել է՝ ապրանքների, բեռների և մարդկանց շարժը պետք է ապահովվի:
Բանակցությունները պետք է շարունակվեն մնայուն խաղաղության համար.
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը ներկայացրեց ապացույցներ և հայկական կողմի ակնկալիքները. ԱԳ նախարարի՝ ամբողջական ելույթը
ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտե...
Այստեղ եմ՝ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը. Արարատ Միրզոյան
Լեռնային Ղարաբաղում առկա ներկայիս հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կո...
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած...
ՈւՂԻՂ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ Լեռնային Ղարաբաղի հարցով
Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի պահանջով հրավիրված Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ անվտանգության խ...