«Հանգիստ գալիս էինք, մեկ էլ զգացինք, որ ավտոբուսը կարծես թե շրջվում է, լավ էր վարորդը ճիշտ կողմնորոշվեց»․ արտակարգ դեպք

Այսօր՝ օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 18:30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում թիվ 47 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի մարդատար ավտոբուսի առջևի աջ անվահեծանը պոկվել և վնասել է ճանապարհին կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար, տուժածներ չկան և ավտոբուսում գտնվող մոտ 30 ուղևորների, քանի որ նրանց մոտ խուճապ ու վախ էր առաջացել, առաջինն օգնության են հասել պարեկները։

 

Ավտոբուսում գտնվող ուղևորներից մի քանիսը ասում էին. «Հանգիստ գալիս էինք, վարորդը շատ դանդաղ էր վարում մեքենան, մեկ էլ զգացինք, որ ավտոբուսը կարծես թե շրջվում է, լավ էր վարորդը ճիշտ կողմնորոշվեց ու կանխեց հետագա վտանգավոր զարգացումը։ Հետո, ճիշտն ասած, շատերս ավտոբուսի մեջ խուճապի էինք մատնվել, բայց լավ էր պարեկները բոլորիս ոչ միայն անվտանգ տարհանեցին, այլև որոշների մոտ որ մի քիչ խուճապ էր առաջացել, նրանք կարողացան հոգեբանական օգնություն ցուցաբերել։Ուզում ենք շնորհակալություն հայտնել և՛ ավտոբուսի վարորդին, և՛ պարեկներին»։