
Տիգրան Ավինյանը «Գազելը» վարել է առանց համապատասխան վարորդական վկայականի. Civilnet

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն օրենքի խախտմամբ է վարել «Երևանի վերջին Գազել»-ը, որի շուրջ գովազդային հոլովակ էր պատրաստել Երևանի քաղաքապետարանը։ Ավինյանը հանրային տրանսպորտ վարելու համար պետք է ունենար D կարգի վարորդական վկայական, սակայն այդ վկայականը նա չունի։ Այս մասին հայտնում է ՍիվիլՆեթը
Լրատվականը ոստիկանության համապատասխան բազայից ձեռք է բերել Տիգրան Ավինյանի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքների մասին տեղեկություններ։ Այդ տվյալների համաձայն՝ նա ունի B կարգի վարորդական վկայական, որը ստացել է 2017-ին։
B կարգը տրամադրվում է մինչև 3 500 կիլոգրամ առավելագույն զանգվածով ու մինչև 8 նստատեղով մեքենաներ վարելու համար, Ավինյանը վարում էր «Գազել», որը վարելու համար անհրաժեշտ էր D կարգի վկայական։ Սա վարչական իրավախախտում է և առաջացնում է տուգանք՝ 20 000 դրամի չափով։