Ողբերգական վթարից զոհված 18-ամյա Եվա Փարսյանն ուսուցչուհու հետ էր մեկնել Արևմտյան Հայաստան
Շիրակի մարզի ողբերգական վթարի հետեւանքով զոհվածներից ամենաերիտասարդը 18-ամյա Եվա Փարսյանն է (նկարում՝ ձախից)։ Նա Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից էր։ Ուներ իրենից փոքր մեկ եղբայր։ Սովորել էր Կոռնիձորի Արմաթ ինժեներական լաբորատորիայում։
«Եվան այս տարի ընդունվել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ Մեր ամենախելացի, ակտիվ ու ընդունակ երեխաներից էր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արմաթ լաբորատորիայի դասընթացավար Էլա Ղահրամանյանը։
Եվան Արեւմտյան Հայաստան էր մեկնել իր պատմության ուսուցչուհու՝ Նարե Ամարյանի հետ (նկարում՝ աջից)։ Նարեն նույնպես մահացել է ավտովթարի հետեւանքով։ Նա 27 տարեկան էր, ամուսնացած չէր, ուներ երկու քույր։
«Երկուսն էլ պատմություն շատ էին սիրում, ուրախությամբ գնացել էին իրենց պատմական հայրենիքը տեսնելու։ Ես էլ պետք է գնայի իրենց հետ, բայց վերջին պահին ծրագրերը փոխվեցին»,- նշել է Էլան։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական վթարից զոհված զբոսավարը 21-ամյա Մուշեղ Էլոյանն էր
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհված զբոսավարը 21-ամյա Մ...
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստանից
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախում սովամահության դեպք է արձանագրվել. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկատվության և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրություննե...
Անչափահասի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարած կինը ձերբակալվել է
ՀՀ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարել...