Հասարակություն

Իլոն Մասկը լուրջ չի վերաբերվում մենամարտի անցկացմանը. Ցուկերբերգ

Իլոն Մասկը լուրջ չի վերաբերվում  մենամարտի անցկացմանը. Ցուկերբերգ
Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը լուրջ չի վերաբերվում  մենամարտի անցկացմանը, որի շուրջ երկու մուլտիմիլիարդատերերը, իբր, համաձայնության են եկել հունիսի վերջին, ասել է Meta Corporation-ի սեփականատե�…

Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը լուրջ չի վերաբերվում  մենամարտի անցկացմանը, որի շուրջ երկու մուլտիմիլիարդատերերը, իբր, համաձայնության են եկել հունիսի վերջին, ասել է Meta Corporation-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը:

 

Threads սոցիալական ցանցում իր գրառման մեջ Ցուկերբերգը գրել է, որ առաջարկել է Մասկին ամսաթիվ նշանակել, սակայն ի պատասխան նա լսել է արդարացումներ:

 

Ցուկերբերգն անցյալ շաբաթ ասել է, որ օգոստոսի 26-ին առաջարկել է մենամարտել։ Ուրբաթ օրը Իտալիայի մշակույթի նախարարը հայտնել է, որ ինքը խոսել է Մասկի հետ հանդիպումը երկրում որպես բարեգործական միջոցառում անցկացնելու հնարավորության մասին։

 

Մասկն առաջարկել է մենամարտել Հին Հռոմի ոճով.

 

Սակայն կիրակի օրը Ցուկերբերգը Threads կայքում գրել է. «Իլոնը չհաստատեց ամսաթիվը, հետո ասաց, որ վիրահատության կարիք ունի, իսկ այժմ նա խնդրում է դրա փոխարեն պրակտիկա անցկացնել իմ բակում»։

 

«Եթե Իլոնը երբևէ լրջորեն ցանկանա պաշտոնական մենամարտի իրական ամսաթիվ նշանակել, նա գիտի, թե ինչպես կապվել ինձ հետ: Հակառակ դեպքում, ժամանակն է առաջ գնալ: Ես պատրաստվում եմ կենտրոնանալ այն մարդկանց դեմ մրցելու վրա, ովքեր լրջորեն են զբաղվում սպորտով»,- հավելել է Ցուկերբերգը։

 

Իր X հարթակում Մասկը պատասխանել է՝ Meta-ի ղեկավարին վախկոտ անվանելով։

 

 

Նմանատիպ հոդվածներ

Զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են նրա երկու համածառայակիցները. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված անհետաձգելի...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250