Արցախում խոզերի աֆրիկական ժանտախտի օջախներ են գրանցվել
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում հայտնաբերվել է աֆրիկական ժանտախտի 2 օջախ։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Արցախի գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Ռադիկ Գևորգյանը՝ մանրամասնելով, որ ներկա պահի դրությամբ հայտնաբերված և անարյուն եղանակով ոչնչացված է 55 գլուխ խոզ՝ մոտավորապես 2900 կգ կենդանի քաշով:
«Բոլոր համայնքային անասնաբույժները իրազեկված են խնդրի մասին և աչալրջորեն հետևում են, որ հիվանդության ի հայտ գալու դեպքում կանխեն դրա հետագա տարածումը»,-շեշտել է Գևորգյանը:
Անդրադառնալով վարակի առաջացման պատճառներին՝ նա նշել է, որ խոզերի աֆրիկական ժանտախտը բարձր կոնտագյոզ (հպավարակ) վիրուսային հիվանդություն է, որը կարող է փոխանցվել ինչպես աղտահարված կերի կլանմամբ, այնպես էլ հարուցիչով վարակված տզերի խայթոցների, վարակված խոզերի հետ ուղիղ անմիջական շփմամբ, խայթող ճանճերի, վարակված խոզերի հյուսվածքներով, արյան, մեզի, կղանքի, ինչպես նաև արյունով աղտոտված իրերի (կոշիկ, հագուստ, սարքավորումներ, փոխադրամիջոցներ, ցամքար, կեր) միջոցով:
Լրատվականի զրուցակցի խոսքով՝ հիվանդության տարածումը կանխելու համար կատարվում է հանրության իրազեկում մասնագետների կողմից, սահմանափակվում է խոզերի տեղաշարժը, իսկ անասնատերերը պետք է խուսափեն խոզերը բաց պահվածքով պահելուց՝ աղբի և թափառող ու վայրի խոզերի հետ շփումից:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական վթարից զոհված զբոսավարը 21-ամյա Մուշեղ Էլոյանն էր
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհված զբոսավարը 21-ամյա Մ...
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստանից
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախում սովամահության դեպք է արձանագրվել. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկատվության և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրություննե...
Զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են նրա երկու համածառայակիցները. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված անհետաձգելի...