Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ Սևանա լճից քաղաքացիները դուրս են բերել 48-ամյա տղամարդու դի
Այսօր՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 17։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ «Վեգաս» հանգստյան գոտու հարևանությամբ՝ Սևանա լճում լողանալիս քաղաքացին տեսադաշտից կորել է և հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։
Ինչպես հայտնում է , shamshyan.com-ը մինչ դեպքի վայր կժամանեին Սևանի թիվ 30 հատուկ ջրափրկարարական ջոկատից, քաղաքացիները ափից մոտ 3 մետր՝ լճից դուրս են բերել քաղաքացուն։
Դեպքի վայր ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 48-ամյա Էդգար Հ․-ն է։
Նմանատիպ հոդվածներ
ԶԻԼ-ի վարորդը հատել է հոծ գիծը, դուրս եկել հանդիպակաց գոտի. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ողբերգական վթարից
Դատախազը 2023 թվականի օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում․ մեքենաները հրդեհվել են
Այսօր առավոտյան Երևանյան լճի ճանապարհին երկու մարդատար մենքենա հետադարձ կատարելիս բախվել են իրար և հրդեհվել։ Այս մասին հ...
Պրիգոժինի մահը հաստատում են․ նոր մանրամասներ
Պրիգոժինի հետ անձամբ ծանոթ մարդիկ հաստատում են նրա և նրա աջ ձեռք Դմիտրի Ուտկինի («Վագներ») մահվան լուրը, ընդհանուր մահաց...
Վթարված ինքնաթիռի 10 զոհերից մեկը հայ է. մանրամասներ
Ռոսավիացիան հրապարակել է Տվերի մարզում Պրիգոժինի բիզնես-ջեթում գտնվող մարդկանց անունների ցուցակը։ Բոլոր 10 մ...