Կարատեիստ Սուրեն Հարությունյանը դարձել է ԱՊՀ խաղերի արծաթե մեդալակիր
Բելառուսում ավարտին մոտեցող ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանը ներկայացնող Սուրեն Հարությունյանը մեր պատվիրակության 7-րդ մեդալն է նվաճել։ Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Մոգիլև քաղաքում ընթացող կարատեի մրցաշարում տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Սուրեն Հարությունյանը վստահ հաղթանակներ էր տոնել ադրբեջանցի և ղրղզ մարզիկների նկատմամբ և դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ 2:3 հաշվով զիջեց ռուս մրցակցին։
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը, արծաթ մեդալակիր՝ հրաձիգ Նարե Գաբրիելյանը, բրոնզ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Գրիգորյանը և ազատոճայիններ Նորիկ Հարությունյանը, Ազատ Կարապետյանը և Սերգեյ Սարգսյանը:
ԱՊՀ 2-րդ խաղերն անցկացվում են Բելառուսի տարբեր շրջանների 10 քաղաքում՝ օգոստոսի 4-ից 14-ը։ Հայկական պատվիրակության կազմում Բելառուս են մեկնել 140-ից ավելի մարզիկներ տարբեր սպորտաձևերից։
Նմանատիպ հոդվածներ
Հպարտ եմ, որ օգնեցի Ալ-Նասրին նվաճել այս կարևոր տիտղոսը․ Ռոնալդուն՝ հաղթանակի մասին
«Ալ Նասրը» 2:1 հաշվով նվաճեց Արաբական չեմպիոնների գավաթը՝ եզրափակիչում մրցելով «Ալ Հիլյալի» հետ։ Դուբլի հեղինակ դարձավ 3...
Անգլիայի հավաքականի լավագույն ռմբարկու Քեյնը տեղափոխվում է «Բավարիա»
Մյունխենի «Բավարիան» պաշտոնապես հայտարարել է անգլիացի հարձակվող Հարի Քեյնի տեղափոխության մասին։ Այս մասին հայտնում է &nb...
Արսեն Զախարյանը մոտ է իսպանական թիմ տեղափոխությանը
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մոտ է իսպանական «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելուն: Տեղեկությունը հայտնում է...
Հայտնի է Խաչանովի մրցակիցը Ցինցինատիի մրցաշարի առաջին փուլում
Հայտնի են դարձել Ցինցինատիում (ԱՄՆ) կայանալիք տղամարդկանց Masters մրցաշարի վիճակահանության արդյունքները։ Այս մասին հայտն...