Հպարտ եմ, որ օգնեցի Ալ-Նասրին նվաճել այս կարևոր տիտղոսը․ Ռոնալդուն՝ հաղթանակի մասին
«Ալ Նասրը» 2:1 հաշվով նվաճեց Արաբական չեմպիոնների գավաթը՝ եզրափակիչում մրցելով «Ալ Հիլյալի» հետ։ Դուբլի հեղինակ դարձավ 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը սոցցանցի իր էջում մեկնաբանություն է թողել։
«Չափազանց հպարտ եմ, որ օգնեցի թիմին առաջին անգամ նվաճել այս կարևոր տիտղոսը: Շնորհակալ եմ ակումբի բոլոր անդամներին, որոնք ներգրավված են եղել այս մեծ նվաճման մեջ, ինչպես նաև ընտանիքիս և ընկերներիս, որ միշտ իմ կողքին են: Ֆանտաստիկ աջակցություն մեր երկրպագուներից: Սա նաև ձեզ է պատկանում»,- գրել է Ռոնալդուն։
Նշենք, որ հաղթական գոլը Ռոնալդուն խփել է 98-րդ րոպեին, իսկ 115-րդ րոպեին նա փոխարինվել է ծնկի վնասվածքի պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Անգլիայի հավաքականի լավագույն ռմբարկու Քեյնը տեղափոխվում է «Բավարիա»
Մյունխենի «Բավարիան» պաշտոնապես հայտարարել է անգլիացի հարձակվող Հարի Քեյնի տեղափոխության մասին։ Այս մասին հայտնում է &nb...
Կարատեիստ Սուրեն Հարությունյանը դարձել է ԱՊՀ խաղերի արծաթե մեդալակիր
Բելառուսում ավարտին մոտեցող ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանը ներկայացնող Սուրեն Հարությունյանը մեր պատվիրակության 7-րդ մեդ...
Հայտնի է Խաչանովի մրցակիցը Ցինցինատիի մրցաշարի առաջին փուլում
Հայտնի են դարձել Ցինցինատիում (ԱՄՆ) կայանալիք տղամարդկանց Masters մրցաշարի վիճակահանության արդյունքները։ Այս մասին հայտն...
Արսեն Զախարյանը մոտ է իսպանական թիմ տեղափոխությանը
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մոտ է իսպանական «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելուն: Տեղեկությունը հայտնում է...