ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չենք կարող մարդկանց ստիպել, որ գնան, ամուսնանան. վարչապետը` Անահիտ Ավանեսյանին
Վերարտադրողական առողջության ծրագրի համար ՀՀ կառավարությունն առողջապահության նախարարությանը 500 մլն դրամ լրացուցիչ միջոցներ կտրամադրի։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ ղեկավար Անահիտ Ավանեսյանը։
Նշենք, որ Հայաստանում անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին, որն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բնակչության համար թանկարժեք ծառայություններն ավելի հասանելի դարձնելու համար։
Ավանեսյանը շեշտեց, որ հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը` ծրագրի գործարկման ընթացքում այն պարբերաբար վերանայվում է և կատարված փոփոխությունների արդյունքում նախկին 8 բնակավայրի փոխարեն արդեն 194 սահմանամերձ բնակավայրի բնակիչները հնարավորություն կունենան միանալ այս ծրագրին։
Հաջորդ վերանայումը վերաբերել է 44-օրյա պատերազմի հետևանքներին, արդյունքում ծրագրի շահառու են դարձել նաև պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։ Նրանց համար գործարկվել է նաև փոխնակ մայրերի ծրագիրը։ Ծրագրի գործարկման ընթացքում ծնված երեխաների թիվը կազմել է 31.6 տոկոս։ Սա բավարարում է զարգացած երկրներում միջին ցուցանիշներին։
«Հունվարին վերարտադրողական առողջության ծրագիրը վերափոխվել է։ Շահառու են դարձել մինչև 36 տարեկան 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանայք, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի 36-42 տարեկան կանայք, ովքեր ունեն 2-րդ բալիկ ունենալու դժվարություն։ 2023 թվականի 7 ամսվա ընթացքում սպասարկվել և բուժման տարբեր փուլերում է գտնվում 2876 շահառու։ Արձանագրվել է 301 հղիություն, ծնվել է 57 երեխա, որոնցից 9–ը` զոհված զինծառայողների ընտանիքներում։ Ընթացիկ տարվա 7 ամսվա ընթացքում գրեթե կրկնակի հղիություն է եղել, որքան 2022 թվականի ողջ ընթացքում»,– նշեց Ավանեսյանը։
Նա ընդգծեց, որ ծրագրի հասանելիությունը մեծացնելու համար առողջապահության նախարարությունը մեծ աշխատանքներ է տանում և առաջիկայում մարզային քաղաքներում կբացվեն առաջին փուլը գործարկող կենտրոններ։ Ծրագիրը սկսվելու է Գյումրիից, այնուհետև այն կիրականացվի նաև Վանաձորում և Գորիսում։
Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ մինչև 36 տարեկան ցանկացած կին կարող է դառնալ ծրագրի շահառու և օգտվել վերարտադրողական բժշկությունից՝ անկախ ընտանեկան կարգավիճակից: Նա առաջարկեց հնարավորինս ընդլայնել ծրագիրը և վերացնել տարիքային բոլոր սահմանափակումները։
Ավանեսյանն ի պատասխան նշեց, որ առողջապահության նախարարությունը նախատեսում է ընդլայնել ծրագիրը և վերացնել տարիքային սահմանափակումները, բայց միայն փորձագիտական շրջանակների հետ քննարկումից հետո:
Փաշինյանը նաև ներկայացրեց այս տարվա առաջին 7 ամսում ծնունդների ցուցանիշները։ Նա ասաց, որ այս տարի 540-ով ավելի երեխա է ծնվել, քան ամբողջ 2022 թվականին։ Նա նաև ասաց, որ ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների, այս տարվա առաջին կիսամյակում, վերջին 20 տարվա նույն ժամանակահատվածում գրանցված մահերի ամենացածր ցուցանիշը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արցախում սով չկա». ադրբեջանցիները վերցրել են Արթուր Օսիպյանի հարցազրույցը և օգտագործում են ի օգուտ իրենց
Համացանացում մոտ մեկ ժամ է ակտիվորեն քննարկվում է Լեռնային Ղարաբաղից ակտիվիստ Արթուր Օսիպյանի հարցազրույցը տված 1in.am կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Կառավարության շենքի դիմաց. ակցիայի մասնակիցներին փորձում են բերման ենթարկել
Կառավարության մոտ այսօր առավոտից բողոքի ակցիա իրականացնող Արցախյան պատերազմի մասնակիցներին ոստիկանները փորձում են բերման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ եղանակ սպասել օգոստոսին. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
«Երեկվա համեմատ՝ օդի ջերմաստիճանը Հանրապետությունում նվազել է 6-10 աստիճանով: Օգոստոսի 6-ից 8-ն ընկած հատվածում այն մի փ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրի ճգնաժամն արդեն Հայաստանի Հանրապետությունում է. Փաշինյան
Անհրաժեշտ է բոլոր մակարդակներում ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, որովհետև ըստ էության ջրի ճգնաժամն արդեն ՀՀ-ում...