ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամերիկահայերը արդեն 5-րդ օրն է՝ շարունակում են նստացույց անել՝ ի աջակցություն շրջափակված Արցախի
Լոս Անջելելսի հայերը արդեն 5-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիաները` Լաչինի միջանցքի շրջափակմանը վերջ տալու եւ Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը կանխելու նպատակով։ Նրանք նստացույց են հայտարարել եւ պահանջում են միջազգային հանրությունից կոշտ արձագանք տալ Ադրբեջանի գործողություններին։
Ակցիայի մասնակիցները պահանջում են նաեւ, որ կոնգրեսական Ադամ Շիֆը պաշտոնապես մամուլի ասուլիս հրավիրի, եւ անձամբ գնա Լաչինի միջանցք եւ մեկնաբանի այնտեղից տեղի ունեցածը։
«Ժամանակն է հավաքվելու, որպեսզի մեր դիմաց եղած այն մարտահրավերները, որոնք ունենք, որպես մաքուր հայրենասերներ, կարողանանք մեր պահանջը հասցնել պատկան մարմիններին»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք, որ հայ համայնքի ներկայացուցիչները երեկ փակել էին Գլենդել-Բըրբանք մայրուղին եւ հանդիպում են պահանջում են ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արցախում սով չկա». ադրբեջանցիները վերցրել են Արթուր Օսիպյանի հարցազրույցը և օգտագործում են ի օգուտ իրենց
Համացանացում մոտ մեկ ժամ է ակտիվորեն քննարկվում է Լեռնային Ղարաբաղից ակտիվիստ Արթուր Օսիպյանի հարցազրույցը տված 1in.am կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Կառավարության շենքի դիմաց. ակցիայի մասնակիցներին փորձում են բերման ենթարկել
Կառավարության մոտ այսօր առավոտից բողոքի ակցիա իրականացնող Արցախյան պատերազմի մասնակիցներին ոստիկանները փորձում են բերման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ եղանակ սպասել օգոստոսին. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
«Երեկվա համեմատ՝ օդի ջերմաստիճանը Հանրապետությունում նվազել է 6-10 աստիճանով: Օգոստոսի 6-ից 8-ն ընկած հատվածում այն մի փ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրի ճգնաժամն արդեն Հայաստանի Հանրապետությունում է. Փաշինյան
Անհրաժեշտ է բոլոր մակարդակներում ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, որովհետև ըստ էության ջրի ճգնաժամն արդեն ՀՀ-ում...