Ծաղիկ Վարդանյանի վերադարձը շոկ է առաջացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է .«Առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում: Վերջինս, հիշեցնենք, աշխատանքից ազատվել էր նախորդ տարի՝ հունվարին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ծաղիկ Վարդանյանը, որն առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի կադրն է համարվում, վեճ է ունեցել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ու վերջինս որոշել է Վարդանյանին ազատել աշխատանքից: Դատարանը, սակայն, չեղարկել է Անահիտ Ավանեսյանի որոշումը և վերականգնել է Ծաղիկ Վարդանյանին իր պաշտոնում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊԱԳ-ում Ծաղիկ Վարդանյանի վերադարձը շոկ է առաջացրել, կառույցի աշխատակիցները անակնկալի են եկել: Բանն այն է, որ այս ընթացքում նրա դեմ շատ դավեր են նյութվել, ու մեզ փոխանցեցին, որ Վարդանյանի գալուց կառույցում անհաշտ մթնոլորտ կլինի:
«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՊԱԳ-ի աղբյուրները փոխանցեցին նաեւ, որ մեկ տարի առաջ՝ աշխատանքից ազատվելու որոշման մասին իմանալուն պես, Ծաղիկ Վարդանյանը որոշել է դատարկել ողջ աշխատասենյակը. պետությանը պատկանող գույքը՝ աթոռ, աշխատասեղան, հանել է տվել աշխատասենյակից: Մեր աղբյուրներից տեղեկացանք նաև, որ առաջիկայում Վարդանյանին կրկին աշխատանքից ազատելու են: Նա չի պաշտոնավարելու:
Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Ծաղիկ Վարդանյանին, որը պարզաբանեց, որ բացառապես իրեն պատկանող գույքն է վերցրել. «Նման բան չի եղել, բացառապես ինձ պատկանող գույքն եմ հանել աշխատասենյակից: Եթե ես գույք տարած լինեի, դրա մասին բարձրաձայնած կլինեին, հիմա մեկ էլ հիշեցին, որ գույք եմ տարել: Ես իմ անձնական գույքն եմ վերցրել՝ նկարներ, սրբապատկեր, ոչ մի ուրիշ բան չկա: Այնտեղ տանելու բան էլ չկա. 30 տարվա վաղեմության գույք է, շնորհակալ եմ այդ գույքից»,- ասաց Վարդանյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
«Մի քանի օր ժամանակ տվեք»․ որտե՞ղ են այս պահին «խաչակիրները»
«Խաչակիրներ»-ի ջոկատը, որը երեկ Կոռնիձորում էր, այժմ Կոռնիձորի դիրքերից հեռու այլ հատվածում է դիրքավորվել: Այս մասին NEW...
Արմեն և Սերգեյ Սմբատյանները խցերում պահվում են այլ անձանց հետ․ «Sputnik»
Իսրայելում եւ ՌԴ–ում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվես...
«Երևանցիները սկսել են ավելի շատ անշարժ գույքի հարկ վճարել»․ Մեսրոպ Առաքելյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը գրել է․ «Իշխանությունները գլուխ են գովում, որ Երևանի...
Քաղաքացիները փակել են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մուտքերը
Արցախցի ուսանողները շարունակում են իրենց բողոքի ակցիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ` ի պաշտ...