«Մի քանի օր ժամանակ տվեք»․ որտե՞ղ են այս պահին «խաչակիրները»
«Խաչակիրներ»-ի ջոկատը, որը երեկ Կոռնիձորում էր, այժմ Կոռնիձորի դիրքերից հեռու այլ հատվածում է դիրքավորվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը:
«Այս պահին տղաները հավաքվում են: Որեւէ անօրինական գործողություն չենք անելու: Մի քանի օր ժամանակ տվեք: Մենք ուղղակի Կոռնիձորի դիրքերի հատվածից մի փոքր հետ ենք եկել, որպեսզի իրավիճակը չլարենք, եւ այլ վայրում ենք դիրքավորված»,- հայտնել է Սարգիս Պողոսյանը:
Լրատվականի հետ զրույցում Կոռնիձորի գյուղապետ Արշակ Կարապետյանն ասաց, որ ջոկատը երեկվանից գնացել է գյուղից. «Երեկ եկել ու գնացել են: Մոտ 10 րոպեով հանդիպում եմ ունեցել: Չեմ կարող ասել՝ իրենց հետ կգա՞ն, թե՞ ոչ»:
Հիշեցնենք, որ ջոկատը օգոստոսի 8-ին բողոքի ակցիա էր կազմակերպել Կառավարության դիմաց։ Նրանք ժամանակ էին տվել Կառավարությանը Կոռնիձորի մոտ հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարերը Արցախ հասցնելու համար՝ հակառակ դեպքում սպառնալով, որ իրենք կդիմեն ուժի։ Կառավարությունից պատասխան չստանալով՝ նրանք գիշերը շարժվել էին Կոռնիձոր։
Նմանատիպ հոդվածներ
Արմեն և Սերգեյ Սմբատյանները խցերում պահվում են այլ անձանց հետ․ «Sputnik»
Իսրայելում եւ ՌԴ–ում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվես...
«Երևանցիները սկսել են ավելի շատ անշարժ գույքի հարկ վճարել»․ Մեսրոպ Առաքելյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը գրել է․ «Իշխանությունները գլուխ են գովում, որ Երևանի...
Քաղաքացիները փակել են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մուտքերը
Արցախցի ուսանողները շարունակում են իրենց բողոքի ակցիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ` ի պաշտ...
20․000 - 50․000 ուկրաինացիներ կորցրել են մեկ կամ ավելի վերջույթներ․ The Wall Street Journal
The Wall Street Journal-ի ամերիկյան հրատարակությունը գրել է, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր ձեռքը կամ ոտքը կորցր...