Քաղաքացիները փակել են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մուտքերը
Արցախցի ուսանողները շարունակում են իրենց բողոքի ակցիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ` ի պաշտպանություն օրեր առաջ առևանգված Վագիֆ Խաչատրյանի։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ նրանք կանգնած են մուտքի մոտ ու ԿԽՄԿ–ին ժամանակ են տվել իրենց պահանջները բավարարելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 29-ին ադրբեջանական սահմանապահների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, պահանջում է տեսազանգ ապահովել հոր հետ, որպեսզի անձամբ համոզվի, որ լավ է կամ առհասարակ ողջ է։
«Մենք տեղ չենք գնալու, սպասում ենք։ Ժամանակ ենք տվել նորից, մինչև վաղը սպասում ենք, որ գոնե աղջկան թույլ տան տեսազանգով խոսել հոր հետ»,– Sputnik Արմենիային ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Նմանատիպ հոդվածներ
20․000 - 50․000 ուկրաինացիներ կորցրել են մեկ կամ ավելի վերջույթներ․ The Wall Street Journal
The Wall Street Journal-ի ամերիկյան հրատարակությունը գրել է, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր ձեռքը կամ ոտքը կորցր...
«Երևանցիները սկսել են ավելի շատ անշարժ գույքի հարկ վճարել»․ Մեսրոպ Առաքելյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը գրել է․ «Իշխանությունները գլուխ են գովում, որ Երևանի...
Արմեն և Սերգեյ Սմբատյանները խցերում պահվում են այլ անձանց հետ․ «Sputnik»
Իսրայելում եւ ՌԴ–ում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվես...
«Մի քանի օր ժամանակ տվեք»․ որտե՞ղ են այս պահին «խաչակիրները»
«Խաչակիրներ»-ի ջոկատը, որը երեկ Կոռնիձորում էր, այժմ Կոռնիձորի դիրքերից հեռու այլ հատվածում է դիրքավորվել: Այս մասին NEW...