Արմեն և Սերգեյ Սմբատյանները խցերում պահվում են այլ անձանց հետ․ «Sputnik»
Իսրայելում եւ ՌԴ–ում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, պահվում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
«Արմեն եւ Սերգեյ Սմբատյանները պահվում են տարբեր խցերում, քանի որ Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սահմանափակվել է կալանավորված անձ Սերգեյ Սմբատյանի հաղորդակցվելու իրավունքը կալանավորված անձ Արմեն Սմբատյանի հետ»,- ասվել է պատասխանում։
Նշվում է նաեւ, որ նրանք խցերում պահվում են այլ անձանց հետ։ Սակայն, ըստ լրատվականի, նրանց խցակիցները ոչ թե նախկին պաշտոնյաներ կամ նախկին իրավապահներ են, այլ սովորական բանտարկյալներ։
Հիշեցնենք` հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին եւ գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։
Մի շարք մշակութային գործիչներ, հայտնի մարզիկներ եւ բժիշկներ միջնորդագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին` հորդորելով կալանքից ազատել Սերգեյ Սմբատյանին։ ՀՀ դատախազությունը պատրաստվում է քննարկել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխելու մասին միջնորդագրերը։
Նմանատիպ հոդվածներ
«Մի քանի օր ժամանակ տվեք»․ որտե՞ղ են այս պահին «խաչակիրները»
«Խաչակիրներ»-ի ջոկատը, որը երեկ Կոռնիձորում էր, այժմ Կոռնիձորի դիրքերից հեռու այլ հատվածում է դիրքավորվել: Այս մասին NEW...
«Երևանցիները սկսել են ավելի շատ անշարժ գույքի հարկ վճարել»․ Մեսրոպ Առաքելյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը գրել է․ «Իշխանությունները գլուխ են գովում, որ Երևանի...
Քաղաքացիները փակել են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մուտքերը
Արցախցի ուսանողները շարունակում են իրենց բողոքի ակցիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ` ի պաշտ...
20․000 - 50․000 ուկրաինացիներ կորցրել են մեկ կամ ավելի վերջույթներ․ The Wall Street Journal
The Wall Street Journal-ի ամերիկյան հրատարակությունը գրել է, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր ձեռքը կամ ոտքը կորցր...