ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բըրբանքում հայերը կաթվածահար են արել երթևեկությունը
Հազարավոր ամերիկահայերը բողոքի ակցիա են կազմակերպել և փակել ԱՄՆ Լոս Անջելես շրջանի Բըրբանք քաղաքի փողոցները՝ հաջակցություն շրջափակված Արցախի։
Անհնազանդության ակցիան մեկնարկել է մի քանի ժամ առաջ։ Նախ ցուցարարներն ավտոերթով Բըրբանքից ուղևորվել են դեպի Գլենդեյլ, ապա փակել գլխավոր մայրուղիներից մեկը՝ մոտ չորս ժամ կաթվածահար անելով երթևեկությունը։
Ըստ ակցիայի մասնակիցների՝ իրենք ուղևորվում են Բըրբանք, որտեղ կհայտարարվի, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Գլենդեյլի քաղաքապետ Արդի Քասախյանի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի զրույցի արդյունքներով։
Ցուցարարներն իրենց հետ բերել էին Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաև պաստառնել «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Դադարեցրեք ցեղասպանությունն Արցախում», «Ադամ Շիֆ, մի՛ անտեսիր մեզ» գրություններով:
«Բոլորի պարտականությունն է այստեղ լինել, լինել Հայաստանի և Արցախի կողքին»,- ասել է Գլենդեյլի Քաղաքային խորհրդի անգամ Էլեն Ասատրյանը:
Ցուցարարները նաև կոչ արեցին ամբողջ աշխարհի հայությանը ոտքի կանգնել ու չլռել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արցախում սով չկա». ադրբեջանցիները վերցրել են Արթուր Օսիպյանի հարցազրույցը և օգտագործում են ի օգուտ իրենց
Համացանացում մոտ մեկ ժամ է ակտիվորեն քննարկվում է Լեռնային Ղարաբաղից ակտիվիստ Արթուր Օսիպյանի հարցազրույցը տված 1in.am կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Կառավարության շենքի դիմաց. ակցիայի մասնակիցներին փորձում են բերման ենթարկել
Կառավարության մոտ այսօր առավոտից բողոքի ակցիա իրականացնող Արցախյան պատերազմի մասնակիցներին ոստիկանները փորձում են բերման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ եղանակ սպասել օգոստոսին. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
«Երեկվա համեմատ՝ օդի ջերմաստիճանը Հանրապետությունում նվազել է 6-10 աստիճանով: Օգոստոսի 6-ից 8-ն ընկած հատվածում այն մի փ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրի ճգնաժամն արդեն Հայաստանի Հանրապետությունում է. Փաշինյան
Անհրաժեշտ է բոլոր մակարդակներում ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, որովհետև ըստ էության ջրի ճգնաժամն արդեն ՀՀ-ում...