ECOWAS-ը սկսել է Նիգերում ապստամբության հարցով արտակարգ գագաթնաժողով
Արևմտյան Աֆրիկայի առաջնորդները հինգշաբթի օրը հավաքվել են Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում՝ Նիգերի հարցով արտակարգ գագաթնաժողովի համար։ Այս մասին գրել է France24-ը։
Նիգերում ռազմական հեղաշրջման ղեկավարներն արդեն մերժել են երկրի ընտրված նախագահին վերականգնելու պահանջները: Գագաթնաժողովը տեղի է ունենում այն ընթացքում, երբ Նիգերի հեղաշրջման առաջնորդները հայտարարել են, որ ձևավորել են նոր կառավարություն:
Նիգերիայի նախագահ Բոլա Տինուբուն, ով նախագահում է Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնք (ECOWAS) բլոկը, ասել է, որ կարևոր է առաջնահերթություն տալ դիվանագիտությանը հուլիսի 26-ի հեղաշրջումից հետո Նիգերի սահմանադրական կառավարումը վերադարձնելու համար:
«Մենք առաջնահերթություն ենք տալիս դիվանագիտական բանակցություններին ու երկխոսությանը մեր մոտեցման հիմքում», - ասել է Տինուբուն Նիգերի ճգնաժամի վերաբերյալ ECOWAS պետությունների ղեկավարների գագաթնաժողովին իր բացման խոսքում:
ECOWAS-ի ղեկավարների միջև բանակցությունները տեղի են ունենում նախագահ Մուհամեդ Բազումին իր պաշտոնին վերադարձնելու պահանջի ժամկետի ավարտից 4 օր անց։ ECOWAS-ը նաև հայտնել էր հնարավոր ռազմական միջամտության մասին, եթե Նիգերի նախագահն իր պաշտոնին չվերականգնվի։
Նիգերում իշխանության են եկել նախագահական գվարդիայի ներկայացուցիչները։
ECOWAS-ը Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքն է, որը տասնհինգ երկրների տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական միություն է:
Նմանատիպ հոդվածներ
Հաջիզադեն հաստատել է «Կոմերսանտի» հրապարակումը
Այսօր ռուսական «Կոմերսանտ» թերթում հրապարակված «Արցախն ընդդեմ Ղարաբաղի հոդվածում նշվում է, որ նախնական համաձայնություն է...
Ֆիդանն անուղղակիորեն խոստովանել է թուրք զինվորականների մասնակցությունը 44-օրյա պատերազմին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անուղղակիորեն ընդունել է, որ թուրք զինվորականները մասնակցել են արցախյան 44-օրյա պա...
Կոտայքի մարզի գաղտնալսված դատախազը դատի է տվել Աննա Վարդապետյանին
Կոտայքի մարզի նախկին դատախազ Ապրես Գրիգորյանը, որը գաղտնալսման արդյունքում ազատվել էր աշխատանքից, դատի է տվել ՀՀ գլխավոր...
«Մորենո Օկամպոյի զեկույցն ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ»․ Մարուքյան
Անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին՝ Ադրբեջանի նախագահի օգն...