Նիգերում ձերբակալել են Ֆրանսիայում ապստամբների իշխանությունը չճանաչած դեսպանի որդուն
Ֆրանսիայում Նիգերի դեսպան Աիշատա Բուլամա Քեյնի որդին` Իդրիսա Քեյնը կալանավորվել է Նիամեյում՝ պետական միջոցների յուրացման մեղադրանքով։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ դիվանագետին հղումով։
Նրա գործը փոխանցվել է Կոռուպցիայի և նմանատիպ իրավախախտումների դեմ պայքարի բարձրագույն տնօրինություն, նշում է գործակալությունը։ Ձերբակալության ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ։
Հիշեցնենք՝ հուլիսի 27-ի գիշերը Նիգերի զինվորականները հայտարարեցին նախագահ Մուհամեդ Բազումի պաշտոնանկության և իշխանությունը «Հայրենիքի փրկության ազգային խորհրդին» փոխանցելու, ինչպես նաև սահմանների փակման, սահմանադրության կասեցման և ցանկացած քաղաքական կուսակցության գործունեության արգելքի մասին:
Նմանատիպ հոդվածներ
Ֆիդանն անուղղակիորեն խոստովանել է թուրք զինվորականների մասնակցությունը 44-օրյա պատերազմին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անուղղակիորեն ընդունել է, որ թուրք զինվորականները մասնակցել են արցախյան 44-օրյա պա...
Կոտայքի մարզի գաղտնալսված դատախազը դատի է տվել Աննա Վարդապետյանին
Կոտայքի մարզի նախկին դատախազ Ապրես Գրիգորյանը, որը գաղտնալսման արդյունքում ազատվել էր աշխատանքից, դատի է տվել ՀՀ գլխավոր...
«Հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է». Արցախի ՄԻՊ
Ադրբեջանի կողմից Արցախի` 8 ամիս շարունակվող շրջափակման ընթացքում Արցախի, ՀՀ և Սփյուռքի տարբեր դերակատարների կողմից ներդր...
«Մորենո Օկամպոյի զեկույցն ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ»․ Մարուքյան
Անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին՝ Ադրբեջանի նախագահի օգն...