Ինքնասպանություն Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ հայտնաբերվել է 47-ամյա տղամարդու կախված դի

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։Ժամը 14:00-ի սահմաններում «Վաղարշապատ» շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այսօր ժամը 13:30-ի սահմաններում նշված գյուղի իր տանը 47-ամյա Արթուր Կ․-ն տան ջերմատան տանիքից կապված գործվածքային պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։