Բայդենների ընտանիքը գումար է ստացել նաև Ռուսաստանից. ԱՄՆ Կոնգրես
Ջո Բայդենի ընտանիքը միլիոնավոր դոլարների արտասահմանյան ֆինանսավորում է ստացել Ռուսաստանի, Ղազախստանի և Ուկրաինայի «օլիգարխներից», այդ թվում՝ ռուս գործարար Ելենա Բատուրինայից՝ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում գտնվելու տարիներին։ Այս մասին ասվում է բանկային փաստաթղթերի վերաբերյալ հուշագրում։ Գրել է РИА Новости-ն։
Այն հրապարկել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողության և հաշվետվողականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ջեյմս Քոմերի կողմից։
«Հուշագիրը պատմում է, թե ինչպես են Բայդենները և նրանց բիզնես գործընկերները միլիոններ ստացել Ռուսաստանի, Ղազախստանի և Ուկրաինայի օլիգարխներից Ջո Բայդենի փոխնախագահության օրոք»,- ասվում է կոնգրեսականի կայքում հրապարակված փաստաթղթից։
Այն նաև մեջբերում է Հանթեր Բայդենի նախկին բիզնես գործընկեր և այժմ Կոնգրեսի ազդարար Դևոն Արչերի վերջին հայտարարությունը, որի համաձայն՝ նախկին փոխնախագահն օգտագործել է իր դիրքը որպես «բրենդային»՝ ընտանիքի հարստացման նպատակով իր լիազորությունների և ազդեցության «ազդանշաններ» ուղարկելու համար:
«Ջո Բայդենի փոխնախագահության օրոք Հանթեր Բայդենը վաճառում էր այն որպես «բրենդ»՝ Ռուսաստանի, Ղազախստանի և Ուկրաինայի օլիգարխներից միլիոններ ստանալու համար... Պարզ է, որ Ջո Բայդենը տեղյակ էր իր որդու բիզնես գործարքներից և իրեն թույլ տվեց «բրենդ» լինել, որն օգտագործվում էր Բայդենների ընտանիքին հարստացնելու համար, երբ նա ԱՄՆ փոխնախագահն էր», - այս առիթով ասել է Քոմերը։
Փաստաթղթին կցված է համառոտ հատվածի համաձայն՝ մինչ օրս կոմիտեն հայտնաբերել է ավելի քան 20 միլիոն դոլար նման վճարումներ Բայդենների ընտանիքին և նրանց գործարար գործընկերներին։
Ի թիվս այլնի, ցուցակում նշվում է, թե ինչպես է ռուս գործարար Ելենա Բատուրինան 3,5 միլիոն դոլար փոխանցել Բայդեն կրտսերի և Դևոն Արչերի հետ կապված ընկերությանը։
«Ռուս միլիարդատեր Բատուրինան 3,5 միլիոն դոլար է փոխանցել Rosemont Seneca Thornton shell ընկերությանը: Մոտավորապես 1 միլիոն դոլարը փոխանցվել է Դևոն Արչերին, իսկ մնացածն օգտագործվել է Rosemont Seneca Bohai-ի նոր հաշիվը ստեղծելու համար, որը Արչերն ու Հանթեր Բայդենն օգտագործել են այլ արտասահմանյան փոխանցումներ ստանալու համար»,- ասվում է փաստաթղթում։
Նմանատիպ հոդվածներ
Ֆիդանն անուղղակիորեն խոստովանել է թուրք զինվորականների մասնակցությունը 44-օրյա պատերազմին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անուղղակիորեն ընդունել է, որ թուրք զինվորականները մասնակցել են արցախյան 44-օրյա պա...
Կոտայքի մարզի գաղտնալսված դատախազը դատի է տվել Աննա Վարդապետյանին
Կոտայքի մարզի նախկին դատախազ Ապրես Գրիգորյանը, որը գաղտնալսման արդյունքում ազատվել էր աշխատանքից, դատի է տվել ՀՀ գլխավոր...
«Մորենո Օկամպոյի զեկույցն ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ»․ Մարուքյան
Անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին՝ Ադրբեջանի նախագահի օգն...
«Հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է». Արցախի ՄԻՊ
Ադրբեջանի կողմից Արցախի` 8 ամիս շարունակվող շրջափակման ընթացքում Արցախի, ՀՀ և Սփյուռքի տարբեր դերակատարների կողմից ներդր...