Արևմուտքը ցանկանում է գժտեցնել ԱՊՀ երկրներին, ոչնչացնել կազմակերպությունը. Լեբեդև
Հավաքական Արևմուտքը մտադիր է գժտեցնել ԱՊՀ երկրներին և ոչնչացնել կազմակերպությունը։ Այս հայտարարությունն է արել ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը անդամ պետությունների պետական և հանրային հեռուստառադիոընկերությունների ղեկավարների խորհրդի և ԱՊՀ միջպետական տեղեկատվական ֆոնդի վարչական խորհրդի համատեղ նիստում, որն անցկացվել է Մինսկում։
«Պատժամիջոցների քաղաքականությունը, այսպես կոչված հավաքական Արևմուտքի կողմից գործադրվող աննախադեպ դաժան ճնշումը ԱՊՀ երկրների, առաջին հերթին` Ռուսաստանի և Բելառուսի վրա, խրախուսում է մեզ միավորել ջանքերը մեր դեմ կազմակերպված ստի տեղեկատվական արշավին հակազդելու համար: Ինքներդ կարող եք տեսնել, թե որքան սուտ և չարություն կա այժմ արևմտյան ԶԼՄ-ների` մեր երկրների մասին հաղորդագրություններում: Կա մեզ պառակտելու, միմյանց հետ գժտեցնելու, մեր Համագործակցությունը ոչնչացնելու անթաքույց ցանկություն»,- ասել է նա:
Նա ընդգծել է, որ այժմ առավել քան երբևէ կարևոր է նպաստել ԱՊՀ երկրների ժողովուրդների միասնության և բարեկամության պահպանմանը։
Գլխավոր քարտուղարի խոսքով` ԱՊՀ պետությունների ղեկավարները գագաթաժողովներին անկեղծորեն և վստահաբար քննարկում են աշխարհում և Համագործակցության տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և մտադիր են ամեն ինչ անել ԱՊՀ-ի ամրապնդման, կազմակերպության երկրների բնակչության կյանքի բարելավման, խնդիրների համատեղ լուծման համար:
ԱՊՀ անդամ են հետխորհրդային երկրներ Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան և Տաջիկստանը:
Նմանատիպ հոդվածներ
«Այդ դեպքում երկու ելք է մնում». Դավիթ Բաբայան
Մենք երբեք դեմ չենք եղել Բաքվի հետ բանակցություններին կամ երկխոսությանը, բայց այդ նույն բանակցություններն ու երկխոսությո...
«Էժանագին խայծ է». ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի աշխատանքից դժգոհ լինելու մասին լուրերը
ՌԴ ԱԳՆ-ում լիովին բավարարված են ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ փոխգործակցության մակարդակից։ Այս մասին հայտնել է Ռ...
ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցում հայկական կողմի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. ՀՀ ԱԳՆ
Հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշման մեջ փո...
«Խաղաղապահները հրաժարվում են ուղեկցել արցախցիների ավտոերթը դեպի Հակարիի կամուրջ». Օսիպյան
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հրաժարվել է ուղեկցել արցախցիների ավտ...