«Վագներցիների» մի մասը մոտեցել է Լիտվայի սահմանին. նախագահ
Ռուսաստանյան «Վագներ» ՄՌԿ-ի զինյալների մի մասը մոտեցել է Լիտվայի սահմանին՝ դիրքեր գրավելով Բելառուսի Գրոդնոյի շրջանում, հայտարարել է երկրի նախագահ Գիտանաս Նաուսեդան Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի հետ Սուվալկիում կայացած հանդիպմանը, տեղեկացնում է լիտվական LRT մեդիա ընկերությունը։
«Այս իրավիճակը շատ հարմար է ինչպես Լեհաստանի և Բելառուսի, այնպես էլ Լիտվայի և Բելառուսի սահմաններին սադրանքներ կազմակերպելու համար»,- նշել է Լիտվայի պետության ղեկավարը՝ ռուսաստանցի վարձկանների ներկայությունը Բելառուսում «անվտանգության ռիսկի լրացուցիչ և շատ կարևոր գործոն» անվանելով։
Ըստ Նաուսեդայի, Բելառուսում «վագներցիների» թիվն «արդեն գերազանցում կամ մոտ է» 4000-ի, և մտավախություն կա, որ այն կարող է հասնել 10 000-ի, հաղորդում է DW-ն։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ դեպքում երկու ելք է մնում». Դավիթ Բաբայան
Մենք երբեք դեմ չենք եղել Բաքվի հետ բանակցություններին կամ երկխոսությանը, բայց այդ նույն բանակցություններն ու երկխոսությո...
«Էժանագին խայծ է». ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի աշխատանքից դժգոհ լինելու մասին լուրերը
ՌԴ ԱԳՆ-ում լիովին բավարարված են ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ փոխգործակցության մակարդակից։ Այս մասին հայտնել է Ռ...
ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցում հայկական կողմի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. ՀՀ ԱԳՆ
Հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշման մեջ փո...
«Խաղաղապահները հրաժարվում են ուղեկցել արցախցիների ավտոերթը դեպի Հակարիի կամուրջ». Օսիպյան
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հրաժարվել է ուղեկցել արցախցիների ավտ...