ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում 16 մարդ արգելափակված են մնացել հյուրանոցում սողանքների պատճառով
Վրաստանի Շովի հանգստավայրի (Ռաչա շրջան) «Սանսեթ Շովի» հյուրանոցում 16 մարդ սողանքների հետևանքով արգելափակված է մնացել։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ–ները։
Նշվում է, որ հյուրանոցի հյուրերի թվում 6 երեխա կա։
Վրաստանի ՆԳՆ–ի տվյալներով` Շովի հանգստավայր են մեկնել փրկարարական ջոկատներ, տեխնիկա և երկու ուղղաթիռ։
«Տուժածների մասին ճշտված տեղեկություններ չկան», – ասվում է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ ԶԼՄ–ներին հաջողվել է կապ հաստատել հյուրանոցում գտնվող մարդկանց հետ, որոնք օգնություն են խնդրում և չեն բացառում, որ սողանքները կարող են քանդել հյուրանոցը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ` Ամիրյան փողոցի շենքերից մեկում. մարդկանց տարհանում են
Երևանի Ամիրյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է, տեղում աշխատում են հրշեջներ, մարդկանց տարհանում են։ Auroranews-ը ահազանգ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում սողանքի հետևանքով մահացածների թիվը աճել է
Նախօրեին Վրաստանի Օնիի մունիցիպալիտետում՝ Շովի հանգստավայրի տարածքում տեղի է ունեցել սողանք՝ «Սանսենտ շովի» հյուրանոցի մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վնասվել է կառավարության շենքի տանիքը
Համացնացում տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես է կառավարության շենքի տանիքը վնասվել: Հավանաբար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայի մարզում թթվածնային մարտկոցների արտադրամաս է այրվում
Մոսկվայի մարզի Վոսկրեսենսկի քաղաքային օկրուգում մարտկոցների արտադրամաս է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղո...