ՌԴ-ն Նորվեգիան ներառել է ոչ բարեկամ երկրների ցանկում․ Նորվեգիայի ԱԳ նախարարն արձագանքել է
Նորվեգիան ներառվել է այն օտարերկրյա պետությունների ցանկում, որոնք «ոչ բարեկամական գործողություններ են կատարում արտասահմանում Ռուսաստանի դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների դեմ»։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Այս ցանկում ներառելով՝ Մոսկվան ոչ բարեկամ երկրների համար սահմանափակում է կամ ընդհուպ լիովին արգելում է դեսպանություններում, հյուպատոսություններում, պետական մարմինների ներկայացուցչություններում աշխատանքի ընդունել Ռուսաստանի տարածքում գտնվող անձանց։
Ըստ ՌԴ կառավարության որոշման, Նորվեգիան Ռուսաստանում կարող է աշխատանքի ընդունել 27 մարդու։
Ավելի ուշ Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Վիտֆելդը TV 2 հեռուստաալիքի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ կառավարության այս որոշումը՝ նշելով, որ հիմքեր չկան պնդելու, որ Օսլոն ոչ բարեկամական պահվածք է դրսևորում Ռուսաստանի նկատմամբ։
Միևնույն ժամանակ քաղաքական գործիչն ընդգծել է, որ Ռուսաստանի այս որոշման մեջ «զարմանալի ոչինչ չկա»։
Նորվեգիայից բացի, ցանկում ներառված են նաև Ավստրալիան, Ալբանիան, Անդորրան, Միացյալ Թագավորությունը, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Եվրամիության անդամ երկրները, Իսլանդիան, Կանադան, Լիխտենշտեյնը, Միկրոնեզիան, Մոնակոն, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Կորեայի Հանրապետությունը, Սան- Մարինոն, Հյուսիսային Մակեդոնիան, Սինգապուրը, ԱՄՆ-ն, Թայվանը (Չինաստան), Ուկրաինան, Մոնտենեգրոն, Շվեյցարիան ու Ճապոնիան:
Նմանատիպ հոդվածներ
«Այդ դեպքում երկու ելք է մնում». Դավիթ Բաբայան
Մենք երբեք դեմ չենք եղել Բաքվի հետ բանակցություններին կամ երկխոսությանը, բայց այդ նույն բանակցություններն ու երկխոսությո...
«Էժանագին խայծ է». ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի աշխատանքից դժգոհ լինելու մասին լուրերը
ՌԴ ԱԳՆ-ում լիովին բավարարված են ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ փոխգործակցության մակարդակից։ Այս մասին հայտնել է Ռ...
ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցում հայկական կողմի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. ՀՀ ԱԳՆ
Հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշման մեջ փո...
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարա...