ՊԵԿ-ի կողմից ապահովվել է 1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր
2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 178.4 մլրդ դրամով կամ 16.4%-ով: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել են ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշում պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի եւ մոլիբդենի արտահանման համար վճարված պետական տուրքի գումարները չներառելու պարագայում՝ 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ապահովված հարկային եկամուտների եւ պետական տուրքերի աճը նախորդ տարվա համեմատ կկազմի 223.9 մլրդ դրամ կամ 21.5%:
2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 210.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 81.2 մլրդ. դրամով կամ 63%-ով:
Նմանատիպ հոդվածներ
Fitch Ratings-ը վերանայել է Հայաստանի վարկանիշը` «B+»-ից դարձնելով «BB-»
Fitch Ratings-ը վերանայել է Հայաստանի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (Long-Term Foreign-Currency...
«ՀՀ-ում իրանցիները 2–րդ ամենախոշոր օտարերկրյա ներդրողներն են` իրենց թվով զիջելով միայն ՌԴ–ին». Քերոբյան
Հայաստանում իրանցիները 2–րդ ամենախոշոր օտարերկրյա ներդրողներն են` իրենց թվով զիջելով միայն ՌԴ–ին։ «Իրանի ազատ տնտեսական...
Հայաստանը Ռուսաստանի հետ առևտրային պրոֆիցիտ է արձանագրել
Հայաստանը 2023 թվականի առաջին կիսամյակում առաջին անգամ ավելի շատ ապրանք է արտահանել Ռուսաստան, քան ներմուծել՝ ստանալով 2...
Հացահատիկի միջանցքի շուրջ Մոսկվայի և Կիևի բանակցությունները կարող են կայանալ Ստամբուլում
Թուրքիան բանակցություններ է վարում ՄԱԿ-ի հետ՝ Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանումը վերականգնելու համար, հայտնում...