Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստում արած հայտարարություններին։
Ըստ ԱԳՆ-ի՝ Հայաստանի վարչապետն իր ելույթով փորձում է միջազգային հանրությանը հերթական անգամ մոլորության մեջ գցել Լաչինի սահմանային անցակետի աշխատանքի, տարածքային ամբողջականության և դելիմիտացիայի հետ կապված հարցերում։ Նրանք պնդել են, թե Լաչինի անցակետը փակ չէ։
Ադրբեջանի ԱԳՆ-ի մատուցմամբ՝ «եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, եթե աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը՝ ոչ միայն խոսքով, այլև գործով, ապա պետք է զերծ մնա նման սադրիչ քայլերից, աջակցի Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ․- խմբ.) ճանապարհի և այլ այլընտրանքային ճանապարհների օգտագործմանը հայ բնակիչներին ներգրավելու համար: Հայկական կողմը ևս չպետք է խոչընդոտի հայ բնակիչների վերաինտեգրմանն ուղղված՝ Ադրբեջանի ջանքերին», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` հուլիսի 29-ին ադրբեջանցի սահմանապահներն առևանգել են Վագիֆ Խաչատրյանին` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենայից։ Նա Արցախից Հայաստան էր տեղափոխվում՝ բժշկական օգնություն ստանալու համար։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ դեպքում երկու ելք է մնում». Դավիթ Բաբայան
Մենք երբեք դեմ չենք եղել Բաքվի հետ բանակցություններին կամ երկխոսությանը, բայց այդ նույն բանակցություններն ու երկխոսությո...
«Էժանագին խայծ է». ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի աշխատանքից դժգոհ լինելու մասին լուրերը
ՌԴ ԱԳՆ-ում լիովին բավարարված են ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ փոխգործակցության մակարդակից։ Այս մասին հայտնել է Ռ...
ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցում հայկական կողմի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. ՀՀ ԱԳՆ
Հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշման մեջ փո...
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարա...