Լեհաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Վարշավայի և Կիևի միջև հարաբերությունների վատթարացման մասին
Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին հայտարարել է Վարշավայի և Կիևի միջև հարաբերությունների վատթարացման մասին՝ երկու երկրների ներկայացուցիչների փոխադարձ հայտարարություններից հետո դիվանագիտական սկանդալի ֆոնին։ Այդ մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունից:
Հուլիսի 31-ին Լեհաստանի դեսպանն Ուկրաինայի ԱԳՆ էր կանչվել այն բանից հետո, երբ Լեհաստանի նախագահի աշխատակազմի նախարար Մարչին Պշիդաչը նշել էր, որ Կիևն անշնորհակալ է գտնվել Վարշավայի կողմից օգնության համար։
Ինչպես հաղորդել է ուկրաինական «Европейская правда» հրատարակությունը, Պշիդաչը լեհական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Կիևը հսկայական աջակցություն է ստացել Վարշավայից, և որ Ուկրաինան պետք է սկսի գնահատել այն դերը, որը Լեհաստանն Ուկրաինայի համար խաղացել է վերջին ամիսների և տարիների ընթացքում:
Լեհաստանի ԱԳՆ-ն ավելի ուշ հաղորդել է, որ Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատարն, իր հերթին, Լեհաստանի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունների պատճառով։
«Զրույցը, ինչպես միշտ, լինելու է անկեղծ և առարկայական: Մենք կներկայացնենք մեր գնահատականը, թե ինչպիսին են մեր փոխհարաբերություններն այսօր, և, ցավոք, դրանք լավագույնը չեն վերջին ժամանակներս Ուկրաինայի իշխանությունների մի քանի ներկայացուցիչների հայտարարությունների պատճառով: Ոչ ոք դա չի թաքցնում: Դա պայմանավորված է նրանով, որ, ցավոք, այնտեղ (Ուկրաինայում) որոշ հույզեր են ի հայտ եկել: Մենք դրան ըմբռնումով ենք վերաբերվում… բայց չի կարելի այդպես գնահատել ձեր դաշնակիցներին», - ասել է Յաբլոնսկին RMF FM ռադիոկայանի եթերում:
«Կան հարցեր, որտեղ մենք փոխըմբռնման չենք հասել: Մենք առաջնորդվում ենք ազգային շահերի քաղաքականությամբ: Օգնում ենք միայն այնքանով, որքանով դա բխում է մեր ազգային շահերից», - հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ դեպքում երկու ելք է մնում». Դավիթ Բաբայան
Մենք երբեք դեմ չենք եղել Բաքվի հետ բանակցություններին կամ երկխոսությանը, բայց այդ նույն բանակցություններն ու երկխոսությո...
ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցում հայկական կողմի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. ՀՀ ԱԳՆ
Հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշման մեջ փո...
«Էժանագին խայծ է». ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի աշխատանքից դժգոհ լինելու մասին լուրերը
ՌԴ ԱԳՆ-ում լիովին բավարարված են ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ փոխգործակցության մակարդակից։ Այս մասին հայտնել է Ռ...
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարա...