«Հայ-ադրբեջանական կարգավորումից հետո ադրբեջանցիները իրավունք ունեն վերադառնալ Հայաստան». Ալիև
Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղություն է ցանկանում և տարածքային պահանջներ չունի այդ երկրի նկատմամբ. այս մասին Euronews-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով, սակայն, որ Հայաստանից տեղահանված ադրբեջանցիները, հայ-ադրբեջանական կարգավորումից հետո, վերադառնալու «իրավունք ունեն»:
«Իմ ուղերձը Հայաստանին հետևյալն է՝ մենք խաղաղություն ենք ուզում նրանց պետության հետ։ Մենք հայերի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք, թեև մինչ պատերազմը Հայաստանում «հարյուր հազարավոր ադրբեջանցիներ» էին ապրում, որոնց նկատմամբ իրականացվել են «էթնիկական զտումներ», «հիմնովին ոչնչացվել է նրանց մշակութային և կրոնական ժառանգությունը»: Սակայն մենք տարածքային պահանջներ չունենք։ Բայց մենք կարծում ենք, որ Հայաստանից «բռնի տեղահանված» ադրբեջանցիները «իրավունք ունեն» վերադառնալ այնտեղ, երբ Ադրբեջանն ու Հայաստանը կարգավորեն իրենց հարաբերությունները և հաստատեն դիվանագիտական հարաբերություններ», - ասել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ դեպքում երկու ելք է մնում». Դավիթ Բաբայան
Մենք երբեք դեմ չենք եղել Բաքվի հետ բանակցություններին կամ երկխոսությանը, բայց այդ նույն բանակցություններն ու երկխոսությո...
ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցում հայկական կողմի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. ՀՀ ԱԳՆ
Հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշման մեջ փո...
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարա...
«Էժանագին խայծ է». ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի աշխատանքից դժգոհ լինելու մասին լուրերը
ՌԴ ԱԳՆ-ում լիովին բավարարված են ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ փոխգործակցության մակարդակից։ Այս մասին հայտնել է Ռ...