ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում ապամոնտաժել են «Մայր հայրենիք» հուշարձանին ամրացված ԽՍՀՄ զինանշանը
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ապամոնտաժել են «Մայր հայրենիք» հուշարձանին ամրացված ԽՍՀՄ զինանշանը։ Տեղեկությունը հայտնում է NEXTA Live տելեգրամյան ալիքը:
ԽՍՀՄ զինանշանի փոխարեն տեղադրվելու է Ուկրաինայինը։ Աշխատանքները, որոնք սկսվել են հուլիսի 30–ին, նախատեսում են ավարտել օգոստոսի 24-ին` Ուկրաինայի անկախության օրը: Հուշարձանը կվերանվանվի «Մայր Ուկրաինա»:
«Մայր հայրենիքը», որի բարձրությունն ավելի քան 100 մետր է, աշխարհի 5-րդ ամենաբարձր արձանն է։
Ինչպես անցյալ տարվա հուլիսին հայտնել էր մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն, Ուկրաինայի քաղաքացիները կողմ են քվեարկել, որ «Մայր Հայրենիքի» վահանի վրայից հեռացվի ԽՍՀՄ զինանշանը։ Հարցման արդյունքների համաձայն՝ քվեարկողների 85%-ը կողմ է եղել, որ այն փոխարինվի։
Ուկրաինայում աշխարհագրական օբյեկտների վերանվանումը և խորհրդային ու ռուսական հուշարձանների դեմ պայքարը սկսվել է 2015-ին այսպես կոչված ապագաղութացման մասին օրենքի ընդունումից հետո։ 2022 թվականի սկզբին իշխանությունը քանդեց ավելի քան 2,5 հազար հուշարձան, փոխեց ավելի քան 900 բնակավայրերի և մոտ 50 հազար փողոցների անունները։ 2022 թվականին երկրում պայքարի նոր ալիք բարձրացավ այն ամենի դեմ, ինչը հիշեցնում է ռուսական և խորհրդային պատմությունն ու մշակույթը։ Ուկրաինայի մշակույթի նախարարությունը հայտնեց, որ փոխվել է 9 859 աշխարհագրական անուն և ապամոնտաժվել է Ռուսաստանի հետ կապված 145 հուշարձան:
Ուկրաինայում հուշարձանների քանդման և անվանափոխման գործընթացը արագ տեմպերով շարունակվում է։ Հունիսի վերջին Պետական լեզվի ստանդարտների ազգային հանձնաժողովը խորհուրդ էր տվել վերանվանել ավելի քան 1,4 հազար տեղանուններ երկրի շարունակական «ապառուսիֆիկացման» շրջանակում։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հունիսի վերջին Ուկրաինայի մայրաքաղաքում վերանվանվել է 316 քաղաքային օբյեկտ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրի ճգնաժամն արդեն Հայաստանի Հանրապետությունում է. Փաշինյան
Անհրաժեշտ է բոլոր մակարդակներում ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, որովհետև ըստ էության ջրի ճգնաժամն արդեն ՀՀ-ում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ եղանակ սպասել օգոստոսին. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
«Երեկվա համեմատ՝ օդի ջերմաստիճանը Հանրապետությունում նվազել է 6-10 աստիճանով: Օգոստոսի 6-ից 8-ն ընկած հատվածում այն մի փ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արցախում սով չկա». ադրբեջանցիները վերցրել են Արթուր Օսիպյանի հարցազրույցը և օգտագործում են ի օգուտ իրենց
Համացանացում մոտ մեկ ժամ է ակտիվորեն քննարկվում է Լեռնային Ղարաբաղից ակտիվիստ Արթուր Օսիպյանի հարցազրույցը տված 1in.am կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Կառավարության շենքի դիմաց. ակցիայի մասնակիցներին փորձում են բերման ենթարկել
Կառավարության մոտ այսօր առավոտից բողոքի ակցիա իրականացնող Արցախյան պատերազմի մասնակիցներին ոստիկանները փորձում են բերման...