Գերմանիայի կառավարությունն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին
Գերմանիայի կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին․ Դաշնային կառավարությունն այս գործընթացում մշտական կապի մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։
Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը՝ պատասխանելով Գերմանիայում գործող Haypress լրատվականի հարցերին։
Haypress լրատվականը Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությանը ուղղել է հետևյալ հարցերը․
1․ Արդյոք Գերմանիան ներկա է գտնվել դիվանագետների այցին, որի նպատակն էր ականատես լինել Ադրբեջանի կողմից մարդասիրական բեռների փոխադրման արգելափակմանը։
2․ Ի՞նչ գործողություններ է ձեռնարկել Գերմանիան այս կապակցությամբ։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պատասխանում նշված է․
«Դաշնային կառավարությունը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին։ Դաշնային կառավարությունն այս գործընթացում մշտական կապի մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։
Երևանում Գերմանիայի դեսպանությունն այստեղ տեղում` Հայաստանում, շարունակական կապի մեջ է ինչպես Հայաստանի կառավարության և քաղհասարակության, այնպես էլ Հայաստանում ԵՄ առաքելության հետ։ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ դեսպանությունը կանոնավոր կերպով համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ, որի միջոցով Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար աջակցությանը ներգրավման ամենամեծ ծավալները բաժին են ընկնում Գերմանիային։ Գերմանիան աջակցում է Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով պետք է երաշխավորվի Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսական կարիքների ապահովումը»։
Հայաստանը հուլիսի 26-ին 361 տոննա բեռով հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Հումանիտար օգնությամբ բեռնատարների շարասյունը, սակայն, արդեն 6-րդ օրն է, ինչ կանգնած է Կոռնիձորի սահմանային հատվածում՝ Լաչինի միջանցքում, քանի որ Ադրբեջանը թույլ չի տալիս դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Հուլիսի 28-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել էին Լաչինի միջանցքի սկզբնամաս, տեղում ծանոթացել ստեղծված իրավիճակին։
Նմանատիպ հոդվածներ
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարա...
«Այդ դեպքում երկու ելք է մնում». Դավիթ Բաբայան
Մենք երբեք դեմ չենք եղել Բաքվի հետ բանակցություններին կամ երկխոսությանը, բայց այդ նույն բանակցություններն ու երկխոսությո...
ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցում հայկական կողմի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. ՀՀ ԱԳՆ
Հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշման մեջ փո...
«Էժանագին խայծ է». ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի աշխատանքից դժգոհ լինելու մասին լուրերը
ՌԴ ԱԳՆ-ում լիովին բավարարված են ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ փոխգործակցության մակարդակից։ Այս մասին հայտնել է Ռ...