ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես նույնիսկ չգիտեմ՝ հայրս ո՞ղջ է, սիրտը դիմացել է, թե՝ չկա. առևանգված արցախցու դուստր
Հակարիի կամուրջից այս կողմ ես միայնակ եմ, հարազատներս գտնվում են Արցախում: Այսօր հույսս ձեզանից յուրաքանչյուրն է, խնդրում եմ ինձ միայնակ չթողնել, Վագիֆ Խաչատրյանը ամբողջ հայ ժողովրդի կերպարն է: Խնդրում եմ բոլորիդ, կանգնեք կողքիս ձեր խորհրդով, ձեր ուժով: Ասել է Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերա Խաչատրյանը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս:
«Հայրս Երևան էր տեղափոխվում սրտի վիրահատության համար, պետք է շտապ վիրահատվեր: Բոլոր հիվանդները տեղափոխվել են Հայաստան, միայն հայրիկիս առևանգել են: Մենք ոչ մի տեղեկություն չունենք հորիցս, միայն այն, որ ասել են Բաքվի հիվանդանոցում է»,- ասել է նա:
Խաչատրյանի դուստրը հերքել է հոր մասին շրջանառվող մի շարք տեղեկություններ:
«Ադրբեջանն այնպիսի փաստեր է ներկայացնում, որ բացաձակ իրականությանը չեն համապատասխանում: Վերջերս ասում էին, որ Սամվել Բաբայանի վարորդն է եղել։ Հարգելիսնե՛րս, դա կեղծ լուր է: Նա բավականին հավասարակշռված, զուսպ կերպար է: Այն նկարները, որ համացանցում տարծվում են, իբրև թե հորս երիտասարդ ժամանակվա նկարներն են, ևս իրականությանը չեն համապատասխանում, դրանք հորս նկարները չեն»,- ասել նա:
Ըստ Վերա Խաչատրյանի Վագիֆ Խաչատրյանը շատ ծանր առողջական վիճակում էր:
«Հայրս շատ վատ առողջական վիճակում էր, պետք է բաց վիրահատություն տաներ, ես նույնիսկ հիմա չգիտեմ՝ նա ողջ է, սիրտը դիմացել է, թե ոչ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ադրբեջանը Լաչինի միջանցքում առևանգել է բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրի ճգնաժամն արդեն Հայաստանի Հանրապետությունում է. Փաշինյան
Անհրաժեշտ է բոլոր մակարդակներում ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, որովհետև ըստ էության ջրի ճգնաժամն արդեն ՀՀ-ում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ եղանակ սպասել օգոստոսին. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
«Երեկվա համեմատ՝ օդի ջերմաստիճանը Հանրապետությունում նվազել է 6-10 աստիճանով: Օգոստոսի 6-ից 8-ն ընկած հատվածում այն մի փ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արցախում սով չկա». ադրբեջանցիները վերցրել են Արթուր Օսիպյանի հարցազրույցը և օգտագործում են ի օգուտ իրենց
Համացանացում մոտ մեկ ժամ է ակտիվորեն քննարկվում է Լեռնային Ղարաբաղից ակտիվիստ Արթուր Օսիպյանի հարցազրույցը տված 1in.am կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Կառավարության շենքի դիմաց. ակցիայի մասնակիցներին փորձում են բերման ենթարկել
Կառավարության մոտ այսօր առավոտից բողոքի ակցիա իրականացնող Արցախյան պատերազմի մասնակիցներին ոստիկանները փորձում են բերման...