ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժգին պայթյուն Թաիլանդի պիրոտեխնիկայի պահեստում․ կան զոհեր և վիրավորներ
Թաիլանդում պայթյուն է որոտացել Սունգաիկոլոկ քաղաքի պիրոտեխնիկայի պահեստում։ Այս մասին հայտնում է Thai PBS-ը։
Նարաթիվատ նահանգի իշխանությունները հայտնել են, որ զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ 115-ը, իսկ 113-ը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ: Նախնական տվյալներով՝ պահեստում աշխատել է զոդող։ Եռակցման մեքենայից կայծերը հարվածել են հրավառությանը, ինչն էլ հանգեցրել է պայթյունի։
Ըստ թայլանդական PBS-ի՝ պայթյունից հետո հարվածային ալիքն անցել է շուկայով, առևտրի կենտրոնով և 150 տներով, որոնցից մի քանիսն ամբողջությամբ ավերվել են։
Պորտալի տվյալներով՝ քաղաքում վրաններ են տեղադրվել՝ տուժածներին առաջին օգնություն ցույց տալու համար։ Սպասվում է, որ Սունգայկոլոկ շրջանի Մունո ենթաշրջանի սպորտային կենտրոնի շենքում ժամանակավորապես 500-800 մարդ կբնակվի։ Մարդիկ կապահովվեն սննդով և խմելու ջրով։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է վարորդը վթարի ժամանակ մեքենայի սրահից դուրս թռչել․ ՌԴ
Պյատիգորսկ տանող ճանաարհին բախվել են Mitsubishi Montero ամենագնացը և Lada Kalina սեդանը, երկու մարդ ծանր վիրավորվել է։ Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ` Ամիրյան փողոցի շենքերից մեկում. մարդկանց տարհանում են
Երևանի Ամիրյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է, տեղում աշխատում են հրշեջներ, մարդկանց տարհանում են։ Auroranews-ը ահազանգ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր ավտովթար Երևան-Սևան մայրուղուն
Խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Սևան մայրուղուն` Պիկնիկի հատվածում, ինչի պատճառով ահագին մեծ խցանում էր առաջացել: Ով Պիկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոչիում փոթորկի ժամանակ երեխա է ընկել ծովը
Սոչիի «Սիրիուս» դաշնային տարածքի լողափերից մեկում երեխային ալիքը տապալել է ու քշել ծովը։ Նրան օգնության են շտապել փրկարա...