Թրամփին նոր մեղադրանքներ են առաջադրվել գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահման համար
ԱՄՆ արդարադատության նախարարությունը լրացուցիչ մեղադրանքներ է ներկայացրել Դոնալդ Թրամփի դեմ՝ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ վարման գործով, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Թրամփը և նրա երկու օգնականները՝ Ուոլթին Նաուտան և Կառլոս դե Օլիվեյրան, նախկին նախագահի մեկ այլ աշխատակցից պահանջել են «ջնջել «Մար-ա-Լագո» ակումբի տեսախցիկների տեսագրությունները՝ կանխելու այդ կադրերը դաշնային մեծ ժյուրիին փոխանցելու համար»։
Նոր մեղադրական եզրակացությունը պարունակում է չորս լրացուցիչ կետ։
Թրամփը, ում արդեն մեղադրանք է առաջադրվել 37 կետով, նաև մեղադրվում է ազգային պաշտպանության մասին տեղեկությունները գիտակցաբար պահելու մեջ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ խոսքը գնում է Իրանի վրա հարձակման հնարավոր ծրագրերի մասին հույժ գաղտնի փաստաթղթի միտումնավոր տիրապետման մասին, որը ԱՄՆ 45-րդ նախագահը քննարկել է կենսագիրների հետ 2021 թվականի հուլիսին Նյու Ջերսի նահանգի Բեդմինսթեր քաղաքում կայացած հանդիպման ժամանակ։
Նշվում է, որ փաստաթուղթը «օտար երկրում ռազմական գործողություններին վերաբերող շնորհանդես էր», և որ Թրամփը հանդիպման ժամանակ այն «ցուցադրել է» կենսագիրներին։
Ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչում։
Թրամփի պաշտպանական թիմը նրա դեմ ուղղված նոր մեղադրանքներն անվանել է ոտնձգության փորձ։
«Սա ոչ այլ ինչ է, քան Բայդենների ընտանիքի և նրանց արդարադատության նախարարության շարունակական հուսահատ և անհաջող փորձը ...՝ հետապնդելու նախագահ Թրամփին և նրա շրջապատին», - ասվում է շտաբի հայտարարության մեջ:
Նրանք ավելացրել են, որ հատուկ դատախազ Ջեք Սմիթի մեղադրանքները «մի միջոց են ստիպելու Դոնալդ Թրամփից բացի որևէ մեկին առաջադրվել ... Ջո Բայդենի դեմ»:
Նմանատիպ հոդվածներ
Օտարերկրյա քաղաքական գործիչները՝ Արցախում հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի և Կարմի Խաչի գործունեության մասին
Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Արցախում ստեղծվ...
Ռուսական կողմին նախապես տեղեկացրել ենք օգնություն ուղարկելու մասին․ Վահան Կոստանյան․ «Ազատություն»
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե հումանիտար բեռ ուղարկելո...
Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման...
ԼՂ ուղարկված սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու որոշմանը: «Մեն...