Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման այլընտրանք չէ։ Այս հայտարարությունն արել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Եվրամիությունը խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում տեղի բնակչության վրա ազդող ծանր մարդասիրական իրավիճակով։ Լաչինի միջանցքով երթևեկությունը խոչընդոտվել է ավելի քան յոթ ամիս՝ չնայած այն վերաբացելու մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին։ Դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքները պակասում են կամ սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ կունենա տեղի բնակչության համար: Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են մոտ ապագայում երաշխավորել Լաչինի միջանցքի անվտանգությունն ու ազատ տեղաշարժը և կանխել ճգնաժամի հետագա սրումը»,- նշվում է տարածված հայտարարության մեջ:
«Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայտնած պատրաստակամությունը՝ ապրանքներ առաքելու նաև Աղդամ քաղաքով։ Սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք»,- հավելել է Բորելը։
ԵՄդիվանագիտության ղեկավարը նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում խիստ տուժել է և կոչ է անում վերսկսել դրանք՝ ներառյալ բժշկական տարհանումը և մարդասիրական օգնության առաքումը․ «ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից»։
Հավելենք, որ Բորելի հայտարարության մեջ օգտագործվել է ոչ միայն Ստեփանակերտ, այլև ադրբեջանական «Խանքենդի» տարբերակը։ Նշվում է, որ Եվրամիությունը և, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ակտիվորեն ներգրավված են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու, ինչպես նաև «Բաքվի և Ստեփանակերտի/Խանքենդիի» միջև երկխոսության խթանման գործում։
«Այն նույնպես պահանջում է բոլոր կողմերի իրական հանձնառությունը բանակցությունների արդյունքների և ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության վրա հիմնված ապագայի նկատմամբ»,- նշվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմին նախապես տեղեկացրել ենք օգնություն ուղարկելու մասին․ Վահան Կոստանյան․ «Ազատություն»
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե հումանիտար բեռ ուղարկելո...
ԼՂ ուղարկված սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու որոշմանը: «Մենք չեն...
Օտարերկրյա քաղաքական գործիչները՝ Արցախում հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի և Կարմի Խաչի գործունեության մասին
Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Արցախում ստեղծվ...
Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գուրգեն Ներսիսյան
Տանսամյակներ շարունակ Ադրեջանը վարել է Արցախն էթնիկ զտման ենթարկելու քաղաքականություն և այսօր անցել է իր հանցավոր ծրագրե...