ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հլա ով չի սիրում կոնֆետ, թող ձեռք բարձրացնի. Փաշինյանն այցելել է Գավառի թիվ 7 մանկապարտեզ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում` հրապարակելով տեսանյութը:
«Գավառում ծանոթացել եմ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք ավարտական փուլում են:
Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 733 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, այս տարի Գեղարքունիքում ընթացքի է մեջ են ավելի քան 50 կմ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ:
Գավառում սուբվենցիոն ծրագրով վերանորգվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը: Ծրագրի արժեքը ավելի քան 21 մլն դրամ է, որի մի մասը հատկացվել է պետբյուջեից, մյուս մասը՝ համայնքի:
Ծանոթացա նաեւ Գավառի թիվ 7 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Կրկին սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները գնահատվում են 174 մլն դրամ, որի 75 տոկոսը հատկացրել է Կառավարությունը: Աշխատանքները կավարտվեն առաջիկայում»,- գրել է Փաշինյանը:
Մանկապարտեզում երեխաներին կոնֆետներ են բաժանել:
«Հլա ով չի սիրում կոնֆետ, թող ձեռք բարձրացնի»,- ասել է Փաշինյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ական պատգամավորի սկանդալային խոստովանությունը
Այսօր խորհրդարանում 2024 թվականի բյուջեի նախագծի ծրագրերի ու ցուցանիշների վերաբերյալ քննարկման ժամանակ ԱԺ «Քաղաքացիական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինված ուժերը պատրաստ էին իրենցից երկու-երեք անգամ գերազանցող ուժի դիմակայելու. Տոնոյան
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին: «Հաշվի առնելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննարկե՞լ եք Արցախը Ռուսաստանի կազմում ներառելու հարցը. լրագրողը` Փաշինյանին
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողի այն հարցին, թե քննարկվե՞լ է Արցախը Ռուսաստանի կազմում նե...
Հայաստանն իրավասություն չունի և չի կարող քննարկել ԼՂ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանել է լրատվամիջոցներից ստացված հարցերին։ Հարց. «Երևանում հասկանում են, ո...