ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինված ուժերը պատրաստ էին իրենցից երկու-երեք անգամ գերազանցող ուժի դիմակայելու. Տոնոյան

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին:

 

«Հաշվի առնելով, որ ես Պաշտպանության նախարարությունում պաշտոնավարել եմ նաև որպես առաջին տեղակալ բավականին երկար ժամանակաշրջան, և իմ բացակայությունը ՊՆ-ից ընդամենը 1 տարի ու կես էր, որը պայմանավորված է եղել այլ պաշտոնավարմամբ: Ինձ վերաբերելի մասով` զինված ուժերի իրավիճակը գնահատվում էր բավարար ՀՀ-ի դեմ ուղղված և ԼՂ-ի Հանրապետության ժողովրդի անվտանգության ապահովման առումով, իսկ այդ ապահովումը նաև դրված  էր զինված ուժերի վրա: Զինված ուժերը պատրաստ էին իրենցից երկու-երեք անգամ գերազանցող ուժի դիմակայելու` հաշվի առնելով պատրաստությունը, աշխարհագրությունը և այն բնագծերը, որտեղ որ մեր զինված ուժերը  գտնվում էին»,- նշեց Տոնոյանը: 

 

Հիշեցնենք, որ մեկուկես տարուց ավելի բանտում գտնվող Դավիթ Տոնոյանն օրերս հայտարարել էր, որ հուլիսի 4-ին միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով թույլատրել, որ ներկայանա ԱԺ հանձնաժողովի նիստին: Նա ընդգծել է, որ որոշել է բացատրություններ տալ՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի եւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին:

 

 «Ունենալով առանցքային դերակատարում պատերազմի ղեկավարման ժամանակ՝ շատ ասելիք ունեմ հանձնաժողովին»,- հայտարարել էր նա:

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն