ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ական պատգամավորի սկանդալային խոստովանությունը
Այսօր խորհրդարանում 2024 թվականի բյուջեի նախագծի ծրագրերի ու ցուցանիշների վերաբերյալ քննարկման ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հարց է ուղղել Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին՝ իրականացվող ճանապարհաշինության ու անորակ ասֆալտի վերաբերյալ։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
ՔՊ-ական պատգամավորը տեղյակ չէր, որ լրատվամիջոցներով նիստը ուղիղ եթերով էր հեռարձակվում:
«Անկեղծ՝ կապված վերջին երեք տարիներ հետ, երբ ես հետևում եմ ասֆալտապատմանը Հայաստանում, եկել եմ այն եզրահանգման, որ պետությունն ուղղակի ավել փող ունի, ուղղակի փող է ծախսում՝ աշխատանք ապահովելու, չգիտեմ՝ աշխատանք ցույց տալու։ Փակ քննարկում է, մենք մերոնցով ենք, ասեմ էլի, որովհետև ամենաուշը երկու ամիս հետո ասֆալտը գոյություն չունի»,- նշել է պատգամավորը, ում էլ ընդhատել է ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հուշելով, որ փակ քննարկում չէ, և լրատվամիջոցները լուսաբանում են։
Մանրամասները` լրատվամիջոցի հրապարակած տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննարկե՞լ եք Արցախը Ռուսաստանի կազմում ներառելու հարցը. լրագրողը` Փաշինյանին
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողի այն հարցին, թե քննարկվե՞լ է Արցախը Ռուսաստանի կազմում նե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինված ուժերը պատրաստ էին իրենցից երկու-երեք անգամ գերազանցող ուժի դիմակայելու. Տոնոյան
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին: «Հաշվի առնելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒնենք աղբահանության խնդիր. Ավինյանին հայտնեցին պատճառը
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանն անդադարձավ աղբահանության խնդրին և հետաքրք...
Հայաստանն իրավասություն չունի և չի կարող քննարկել ԼՂ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանել է լրատվամիջոցներից ստացված հարցերին։ Հարց. «Երևանում հասկանում են, ո...