Մհեր Սեդրակյանի քրեական գործով դատարան է հրավիրվել Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի նկատմամբ հարուցված քրեական գործով Ավանի դատարան է հրավիրվել Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Վերջինս դատարան է հրավիրվել վկայի կարգավիճակով, եւ դատարանում կարծիք է հնչել, որ նրա հարցաքննությունը բավականին երկար է տեւելու:
Նշենք, որ երեկ Աժ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ բոլորին հայտնի Թոխմախի Մհերը, ներկայացել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայր: Նրա գործն արդեն երկու տարի է, ինչ քննվում է Ավանի նստավայրում, իսկ գործը քննում է դատավոր Վահագն Մելիքյանը: Իսկ ինչի՞ համար են մեղադրում Աժ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1999-2008թթ. հանդիսանալով պաշտոնատար անձ՝ Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի ղեկավար, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2004թ. ընթացքում համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության եւ Էրեբունի համայնքի շահերին հակառակ, ինչի հետեւանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Գործը գտնվում է դատաքննության փուլում:
Նկատենք, որ ապացույցների հետազոտման փուլն էր, եւ կողմերը չցանկացան, որպեսզի լրատվամիջոցները տեսանկարահանեն դատական նիստը: Նշենք, որ, Մհեր Սեդրակյանից բացի, մեղադրյալի աթոռին են հայտնվել նաեւ 5 անձ` Լեւոն Քոչինյանը, Հրաչյա Այվազյանը, Սվետլանա Պետիկի Ասլանյանը, Կառլեն Ռազմիկի Գեւորգյանը, Վահան Գեւորգի Գեւորգյանը: Մեղադրանքը համարվում է չհիմնավորված»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Օտարերկրյա քաղաքական գործիչները՝ Արցախում հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի և Կարմի Խաչի գործունեության մասին
Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Արցախում ստեղծվ...
Ռուսական կողմին նախապես տեղեկացրել ենք օգնություն ուղարկելու մասին․ Վահան Կոստանյան․ «Ազատություն»
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե հումանիտար բեռ ուղարկելո...
Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման...
ԼՂ ուղարկված սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու որոշմանը: «Մեն...