ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունական լրատվամիջոցները Հռոդոս կղզում ստեղծված իրավիճակը դժոխք են անվանել
Հունաստանում հրդեհի դեմ պայքարը շարունակվում է մի քանի օր՝ Հռոդոսում, Կարիստոսում՝ Եվբեայի և Պելոպոնեսի Աքայայի շրջանում, Հռոդոսում իրավիճակը լրագրողները «դժոխք» են անվանում, ասվում է հունական հաղորդագրության մեջ։
Հռոդոսում արդեն 9-րդ օրն է հրդեհ է մոլեգնում, բազմաթիվ բնակավայրեր տարհանվել են:
«Անցած գիշեր դժոխային էր, քանի որ ակտիվ էին միայն ցամաքային ուժերը: Գենադիոն գյուղում (Գենադի) տեսարանը սարսափելի էր: Հրշեջ բրիգադը, կամավորները, բոլորը կրակի ճակատում էին` մեծ հրդեհը զսպելու համար: Առայժմ հրդեհի ճակատը գտնվում է Գենադիի և Վաթի գյուղի միջև, ինչպես նաև հրդեհ է Մալոնա գյուղի մոտ, որը կարծես թե շարժվում է դեպի Արխանգելոս»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հռոդոսում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային ուժեղ հրդեհների պատճառով Արտակարգ դրության ռեժիմը թույլ կտա արագ, առանց քաշքշուկի միջոցներ հատկացնել առաջնահերթ խնդիրների կատարման, ենթակառուցվածքի եւ բնակարանների վերականգնման համար։ Անցած շաբաթ սկսված հրդեհի հետ կապված, այդպիսի ռեժիմ էր հայտարարվել երեք մունիցիպալ շրջաններում։ Անցած կիրակի՝ եւս մեկում, այժմ եւս վեցում։ Այսպիսով, արտակարգ դրության ռեժիմը տարածվել է ողջ կղզում։
Նմանատիպ հոդվածներ
Կասպից ծովի ադրբեջանական հատվածը ցնցվել է. երկրաշարժը զգացվել է Հայաստանում
Կասպից ծովի ադրբեջանական հատվածը ցնցվել է: Հուլիսի 26-ին, տեղական ժամանակով ժամը 11:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07:03...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անտառային ուժգին հրդեհներ Իտալիայում. կան զոհեր
Բնական հրդեհները մոլեգնում են ոչ միայն Հունաստանում ու Թուրքիայում, այլև Իտալիայում։ Հայտնում է РИА Новости-ն: Պալե...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է վարորդը վթարի ժամանակ մեքենայի սրահից դուրս թռչել․ ՌԴ
Պյատիգորսկ տանող ճանաարհին բախվել են Mitsubishi Montero ամենագնացը և Lada Kalina սեդանը, երկու մարդ ծանր վիրավորվել է։ Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր ավտովթար Երևան-Սևան մայրուղուն
Խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Սևան մայրուղուն` Պիկնիկի հատվածում, ինչի պատճառով ահագին մեծ խցանում էր առաջացել: Ով Պիկ...