Մեծ Բրիտանիայում առաջարկում են «Վագների» խումբն ահաբեկչական ճանաչել
Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալիսիա Քիրնսը Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել խստացնել սահմանափակումները «Վագների» խմբի նկատմամբ և ընկերությունը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է Reuters-ը։ Կոմիտեն այսօր՝ հուլիսի 26-ին, հրապարակել է 82 էջանոց զեկույց Աֆրիկայում խմբավորման գործունեության վերաբերյալ։
Ըստ Քերնսի՝ բրիտանական նախարարների կաբինետը ցույց է տալիս Եվրոպայից դուրս «Վագների» ազդեցության «վհատեցնող անհասկացողություն» այն մասին, թե ինչպես է խմբավորումը վարվում աֆրիկյան երկրներում: «Այն պայմաններում, երբ ցանցը ավելի քան խոցելի է, եկել է գործելու ժամանակը»,- ասել է նա։
Քերնսի խոսքով՝ կառավարությունը չուներ համահունչ ռազմավարություն, և ջանքեր չեն գործադրվել «Վագների» «խնդիրը լուծելու» ուղղությամբ։
Հուլիսի 20-ին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Մալիում և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության «Վագների» խմբի հրամանատարներ Իվան Մասլովի և Վիտալի Պերֆիլևի, ինչպես նաև Կոնստանտին Պիկալովի դեմ, ում անվանել են խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի «աջ ձեռք»։
Նմանատիպ հոդվածներ
Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման...
ԼՂ ուղարկված սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու որոշմանը: «Մեն...
Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գուրգեն Ներսիսյան
Տանսամյակներ շարունակ Ադրեջանը վարել է Արցախն էթնիկ զտման ենթարկելու քաղաքականություն և այսօր անցել է իր հանցավոր ծրագրե...
Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում․ Արայիկ Հարությունյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել է, որ Ղարաբաղը շարունակելու է ինքնորոշման պայքարը և...