Անընդունելի է Հայաստանի կողմից Լաչինի ճանապարհի հարցը քաղաքականացնելը․ Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնականը «անընդունելի» է որակել «Հայաստանի կողմից Լաչինի ճանապարհի հարցի քաղաքականացումը»։
Հիքմեթ Հաջիևը ԵՄ երկրների, Թուրքիայի, ԱՄՆ, Շվեյցարիայի դեսպանների մասնակցությամբ հանդիպումից հետո իր թվիթերյան էջում գրել է, թե Հայաստանը «քաղաքական մանիպուլյացիաներով ու սպեկուլյացիաներով» է զբաղվում Լաչինի ճանապարհի հարցով, որով «հնարավոր է բժշկական տարհանում և մատակարարում»։
Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Բրյուսելի հանդիպմանը «պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամ-Խանքենդի» (Ակնա-Ստեփանակերտ) ճանապարհն էլ ավելի մեծ առաքումների համար օգտագործելու հետ կապված։
Նախագահի օգնականը հավելել է, որ այս հարցը «կարևորվել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։
Ըստ նրա՝ «անընդունելի է Հայաստանի՝ միայն Լաչինի ճանապարհից օգտվելու, Աղդամի ճանապարհից հրաժարվելու պնդումն ու խնդրի քաղաքականացումը» (չակերտները - Tert.am)։
Հիշեցնենք, որ Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքներով իր հայտարարության մեջ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել էր, որ ընդգծել է Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի կամքը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղությամբ։
«Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի կամքը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղությամբ։ Եվ ես տեսնում եմ երկու տարբերակներն էլ։ Եվ ես խրախուսում եմ, որ հումանիտար մատակարարումները երկու կողմից էլ ապահովեն բնակչության կարիքները»,- իր հայտարարության մեջ նշել էր Շառլ Միշելը։
Նմանատիպ հոդվածներ
Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման...
ԼՂ ուղարկված սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու որոշմանը: «Մեն...
Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գուրգեն Ներսիսյան
Տանսամյակներ շարունակ Ադրեջանը վարել է Արցախն էթնիկ զտման ենթարկելու քաղաքականություն և այսօր անցել է իր հանցավոր ծրագրե...
Օտարերկրյա քաղաքական գործիչները՝ Արցախում հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի և Կարմի Խաչի գործունեության մասին
Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Արցախում ստեղծվ...