Փաշինյանի պատասխանը` «եթե Արցախում ռազմական գործողություններ սկսվեն, ի՞նչ կանի Հայաստանը» հարցին
Չեմ ցանկանում նման սցենար քննարկել: Հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «եթե Արցախում ռազմական գործողություններ սկսվեն, ի՞նչ կանի Հայաստանը» հարցին․
«Իմ կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ռազմական գործողություններ չսկսեն։ Եվ իմ ասելիքի հիմնական ուղերձը դա էր այսօր»,- ասաց Փաշինյանը։
Նա անդրադարձավ հարցին, թե «խաղաղության պայմանագիրը» խաղաղություն կապահովի՞։ Ըստ Փաշինյանի՝ միջազգային որոշակի երաշխիքների եւ ներգրավվածության ու աջակցության առկայությունը շատ կարևոր է, որպեսզի առաջադրված նպատակներն ու խնդիրները լուծվեն․
«Հո մենք չենք պատրաստվում ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որի վրա գրված է «խաղաղության պայմանագիր»։ Դա մեր ամենամեծ մտահոգությունն է, որ մենք ստորագրենք այնպիսի խաղաղության պայմանագիր, որը խաղաղություն ապահովելու հնարավորինս մեծ շանսեր կունենա։
Հակառակ դեպքում, մենք վաղուց ստորագրել էինք այդ խաղաղության պայմանագիրը՝ առանց նրբությունների մեջ խորանալու»։
Նմանատիպ հոդվածներ
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարև...
Հայաստանից դեպի Արցախ ճանապարհվող մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձոր
«Սնունդ կյանքի համար». 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական օգնությունը, որ այսօր առավոտյան Երևանից շարժվեց դեպի Արցախ, հ...
Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց են ներկայացրել դատախազության դեմ. «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգ...
Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ–ի միջոցով ՀՀ տեղափոխվող քաղաքացիներից մեկին․ Արցախի պետնախարար
Ադրբեջանն այսօր արգելանքի է վերցրել Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու...