Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարևանությամբ գտնվող մատուռի մոտ հայտնաբերված նորածին տղան։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է լրատվականը երեխան «Մուրացան» հիվանդանոց էր տեղափոխվել Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ և «Մուրացանի» բժիշկները մի քանի ժամ շարունակ պայքարում էին երեխայի կյանքի համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ` հուլիսի 22-ին ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ նորածին երեխա կա։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց են ներկայացրել դատախազության դեմ. «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգ...
Հայաստանից դեպի Արցախ ճանապարհվող մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձոր
«Սնունդ կյանքի համար». 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական օգնությունը, որ այսօր առավոտյան Երևանից շարժվեց դեպի Արցախ, հ...
ԿԽՄԿ-ն անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը
15 բուժառուի՝ Հայաստան հումանիտար տեղափոխության ժամանակ 1 մարդ ձերբակալվել է, հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։...
Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ–ի միջոցով ՀՀ տեղափոխվող քաղաքացիներից մեկին․ Արցախի պետնախարար
Ադրբեջանն այսօր արգելանքի է վերցրել Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու...