«Ես 29․800 քկմ-ի վարչապետն եմ ու այդպիսին եղել եմ միշտ»․ Փաշինյան
Արգելել ՀՀ-ի ղեկավարությանը ճանաչել Ադրբեջանի արածքային ամբողջականությունը, նշանակում է, որ նույն որոշմամբ մենք կարգելենք Ադրբեջանին ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մարդիկ կան, որ ասում են 29․800 քկմ տարածքով Հայաստանը մեզ հետաքրքիր չէ, սա շատ վտանգավոր խոսույթ է։ Անձամբ ինձ 29․800 քկմ ՀՀ տարածքային ամբողջականությունը ոչ միայն շատ հետաքրքիր է, այլև կներեք, ես 29․800 քկմ-ի վարչապետն եմ ու այդպիսին եղել եմ միշտ։
Սա չարձանագրել, նշանակում է ՀՀ-ն լղոզել անորոշության մեջ, ինչը մենք արել ենք, ես էլ եմ արել, ինձնից առաջ էլ են արել։ Մեզ թվացել է, թե կյանքը այդպես պարզ է։ Մենք շատ բաներ չենք ֆիքսել, տարբեր ձևաչափերի քարտեզներ տպելով, հրատարակելով քաջալերելով, մեզ թվացել է, թե պատմական առումով դրական բան ենք անում, իրականում մենք հայկական պետությունն ենք լղոզել անորոշության մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարև...
Հայաստանից դեպի Արցախ ճանապարհվող մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձոր
«Սնունդ կյանքի համար». 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական օգնությունը, որ այսօր առավոտյան Երևանից շարժվեց դեպի Արցախ, հ...
Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց են ներկայացրել դատախազության դեմ. «Հետք»
Հակակոռուպցիոն դատարանում հուլիսի 21-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգ...
Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ–ի միջոցով ՀՀ տեղափոխվող քաղաքացիներից մեկին․ Արցախի պետնախարար
Ադրբեջանն այսօր արգելանքի է վերցրել Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու...