ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրաքում ցուցարարներն այրել են Շվեդիայի դեսպանատան շենքը
Իրաքի ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել Բաղդադում Շվեդիայի դեսպանատան մոտից ցուցարարներին հեռացնելու համար։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ցուցարարները նույնպես վտարվել են խլացուցիչ հրացաններով։ Ի պատասխան՝ ցուցարարները սկսել են քարեր նետել։
Հուլիսի 20-ի գիշերը Ստոկհոլմի ոստիկանության կողմից հավանության արժանացած Ղուրանի պատճենի այրման նոր ակտի դեմ ցուցարարները ներխուժել են Բաղդադում Շվեդիայի դեսպանատան շենք ու այրել այն։
Իրաքի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է հինգշաբթի գիշեր Բաղդադում Շվեդիայի դեսպանատան վրա հարձակումը և այրումը։ Հայտարարության մեջ ասվում է, որ այս միջադեպը խստագույնս դատապարտվում է, քանի որ այն կապված է դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակման և դրանց անվտանգության սպառնալիքների հետ։