ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հյուսիսային Կարոլինայում տորնադոն լրջորեն վնասել է «Pfizer» գործարանը
Հյուսիսային Կարոլինայում տորնադոն լրջորեն վնասել է «Pfizer» գործարանը։ Gazeta.ru-ն փոխանցում է, որ վնասվել են ևս մի քանի շինություններ, փակվել է միջպետական խոշոր ավտոճանապարհը:
Աղետի հետևանքով տուժել է առնվազն չորս մարդ, ովքեր հոսպիտալացված են։
ԱՄՆ Ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ տորնադոն եղել է առնվազն EF-2 մակարդակի: Այն շարժվել է մինչև 217 կմ/ժ արագությամբ։
Տորնադոյի ճանապարհին որոշ շենքեր ամբողջությամբ քանդվել են։ Ուղղաթիռից արված տեսակադրերը ցույց են տալիս, որ գործարանի տանիքը թղթի պես ճմռթված է, իսկ գործարանի կայանատեղին փլատակներում է: