18+ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Սկանդալային կադրեր՝ Բայդենի որդու մասնակցությամբ

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը,  երեկ՝ հուլիսի 19-ին, Կոնգրեսի լսումների ժամանակ ցուցադրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ մարմնավաճառների հետ արված «անպարկեշտ» լուսանկարները։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ 

 

 

 

Կոնգրեսականը նախ զգուշացրել է ծնողներին, որոնք տնից են հետևում լսումներին, երեխաներին հեռացնել էկրանների առջևից։

 

 

 

Այս սկանդալային լուսանկարներն արվել են Հանթեր Բայդենի՝ մարմնավաճառների հետ սեքսուալ գործողությունների ընթացքում, որոնք տեսանկարահանվել են։ Նկարներն էլ ստացել են սքրինշոթով։ 

 

 

Հաղորդվում է նաև, որ սկանդալային կոնգրեսականը հարց է հղել Հանթեր Բայդենին, թե արդյո՞ք նա հարկերը օգտագործում է ուղեկցորդների, մարմնավաճառների և սեքս-ակումբների հետ կապված ծախսերի համար:

Քաղաքականություն