ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տո՛ նախկիններն էլ, տո՛ դուք էլ. դրա միջով անցնել ա պետք. անհետ կորածի մայր

Անհետ կորած համարվող և գերի ընկած զինծառայողների մի խումբ ծնողեր փակել են Բաղրամյան պողոտան։ Ծնողները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

 

Ակցիան շարունակվում է վաղ առավոտից։ Նրանք սկզբում կառավարության շենքի մոտ են պահանջել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում, այնուհետև, տեղեկանալով, որ նա գտնվում է Բաղրամյան 26 հասցեում, ակցիան տեղափոխել են ՀՀ նախագահի նստավայրի մոտ։

 

Անհետ կորած զինծառայողի մայրը նշում է, որ չի կարողանում թոռան հարցերին պատասխանել.

 

«Ախր դա ապրել է պետք, հասկանում եք, դրա միջով անցնել ա պետք: Ամբողջ օրը պապաս, պապաս.. ախր դա պիտի լսեք: Ամեն անգամ գալիս ենք, ասում  են` աշխատում ենք էդ հարցի շուրջ, ո՞ւր է ձեր աշխատածը: 3 տարվա մեջ 1 մմ առաջ չգնացիք»,- նշել է մայրը: 

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն